Մահմուդ Աբասը հրաժարվել է Բայդենի հետ հեռախոսազրույցից
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը, Kan հանրային հեռուստաընկերությանը հայտնել է աղբյուրը:
Վկայակոչելով Ռամալլայում անանուն քաջատեղյակ պաղեստինյան աղբյուրին, Kan-ը գրում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել առաջնորդների միջև, սակայն Աբասը մերժել է խնդրանքը:
Հիշեցնենք, որ Աբասը նաև հրաժարվել էր մասնակցել Բայդենի և արաբ առաջնորդների հետ հանդիպմանը, որը պետք է կայանար այս շաբաթվա սկզբին Հորդանանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



