Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար պետք է հիմք ընդունել բացառապես 1922 թ․ սկզբի քարտեզը. Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանն ու Ադրբեջանը չեն եղել միջազգային սուբյեկտներ, հետևաբար չէին կարող ունենալ պետական սահմաններ։ Բայց սա չի նշանակում, որ երբեք չի եղել պետական սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև։
1920թ․ նոյեմբերից մինչև 1922թ․ մարտ ամիս Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից եղել են դե-յուրե անկախ պետություններ։ Միայն 1922թ․ մարտին է ձևավորվել Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը, որին էլ միացել է Հայաստանը։ Ընդ որում, ԽՍՀՄ-ը կազմավորվել է ավելի ուշ՝ 1922թ․ դեկտեմբերին։
Արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը 1922թ․ ունեցել են միջազգային իրավունքի տեսանկյունից պետական սահման, որով էլ միացել են ԱԽՖՍՀ-ին, այնուհետ ԽՍՀՄ-ին։
Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար պետք է հիմք ընդունել բացառապես 1922թ․ սկզբի քարտեզը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ՝ պետական սահմանով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



