Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Եթե դա չանենք հիմա, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը. վանդալիզմի ու կեղծիքների սպասումով․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան time.com հրատարակությունը «Ինչպիսին կլինի մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ ավելի քան 100 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը։ Բնիկ ժողովրդի այդ զանգվածային արտագաղթին Հայաստան նախորդել էր պաշարման պատճառով իննամսյա սովը, որը ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի արյունալի ռազմական հարձակմամբ: Հայ տղամարդիկ, կանայք և երեխաները, վախենալով իրենց կյանքի համար, թողեցին իրենց հայրենիքը՝ իրենց դպրոցներն ու խանութները, արտերը, նախիրներն ու խաղողի այգիները, նախնիների գերեզմանները։ Նրանք թողել են նաև եկեղեցիներ՝ մեծ ու փոքր, հին ու ավելի ժամանակակից, վեհ ու խոնարհ, որտեղ հավաքվել ու աղոթել են դարերով։ Նրանք նաև թողել են կամուրջներ, կոմունիկացիաներ, վաղ ժամանակների ու խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններ, ինչպիսին է, օրինակ՝ սիրելի «Մենք ենք մեր սարերը» արձանը:

Հիմա ի՞նչ է լինելու դրանց հետ։ Ոչ մի կասկած: Մենք լավ գիտենք, թե ինչ կատարվեց Ջուղայում՝ Նախիջևանում. 16-րդ դարի հայկական տապանաքարերի տպավորիչ լանդշաֆտը Ադրբեջանի կողմից մի քանի տարվա ընթացքում ջնջվեց քարտեզից։ Մենք գիտենք, թե ինչ է պատահել Ջեբրայիլի Աստվածածին եկեղեցուն և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատանը. երկուսն էլ ամբողջությամբ հողին են հավասարվել բուլդոզերներով: Մենք գիտենք, թե ինչ եղավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ, որը պատերազմի ժամանակ գնդակոծվել էր. ծածկվեց գրաֆիտիներով, «վերականգնվեց» առանց հայկական գմբեթի և այժմ դարձել է «քրիստոնեական» տաճար։ Այս գործողությունների լկտիությունը, ինչպես գրել է լրագրող Ջոշուա Կուչերան, «խոսում է այն աճող վստահության մասին, որ Բաքուն կարող է վերակառուցել իր նոր ստացած տարածքները ցանկացած պատկերով»:

Արցախում հազարավոր տարիների հայկական հետքի ոչնչացումը հնարավոր դարձավ նրանց անգործության և թվացյալ անտարբերության շնորհիվ, ովքեր կարող էին կանխել դա։ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն շռայլորեն են խոսում մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինն ամիս, երբ Արցախի բնակիչները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական անհրաժեշտություններից: Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի վճիռն իրականացնելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել շրջափակումը։ Այդ անգործությունն էլ ակնհայտորեն խրախուսեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր: Կարևոր է հասկանալ, թե ինչն է վտանգված այդ տեսակի մշակութային ջնջման մեջ: Այդ հուշարձաններն ու քարերը վկայում են հայության սերունդների մասին, ովքեր պաշտել ու պահպանել են դրանք:

Ոչնչացնել դա՝ նշանակում է երկրի երեսից ջնջել ոչ միայն մշակույթը, այլ նաև ժողովրդին։ Ինչպես արվեստի պատմաբան Բարրի Ֆլոդն է նշել 2016 թվականին՝ կապված, այսպես կոչված, «Իսլամական պետության» կողմից մշակութային ժառանգության ոչնչացման հետ, «արտեֆակտների և հուշարձանների ֆիզիկական ոչնչացումը, որոնք մարմնավորել են բարդ միկրոպատմություններ, նշանակում է, որ կլինեն բաներ, որոնք անհնար է վերականգնել, և դրանք երբեք հայտնի չեն լինի»: Նման կորստի ողբերգական օրինակ է Ջուղայի գերեզմանատունը։ Եթե հենվենք պատմության վրա, ապա էթնիկ զտումներին սովորաբար հաջորդում են մշակութային զտումները՝ վանդալիզմից մինչև լանդշաֆտի ամբողջական ջնջում: Այդ մարտավարությունը կկիրառվի ավելի փոքր, քիչ հայտնի եկեղեցիների դեմ: Դա չարագուշակ միջոց կլիներ քանդելու ավելի քիչ հայտնի հայկական հուշարձանները, և դա կծառայեցվի այն հորինվածքին, որ վաղ դարաշրջանում այնտեղ հայեր չեն եղել: Կլինի նաև կեղծիք, որոնցով հայկական հուշարձաններին կվերագրվեն նոր պատմություններ և համատեքստեր։

Օրինակ՝ 13- րդ դարի Դադիվանքի (Քելբաջարի շրջանում) և Գանձասարի (Մարտակերտ) վանքերը՝ միջնադարյան հայկական ճարտարապետության այդ հոյակապ և բնորոշ նմուշները, արդեն վերանվանվել են «հին կովկասյան ալբանական տաճարներ»։ Ակնկալվում է, որ այս և այլ վայրերում կանցկացվեն կոնֆերանսներ և սեմինարներ «հին կովկասյան ալբանական մշակույթի» թեմայով: Ինչ վերաբերում է այդ շենքերի, խաչքարերի և տապանաքարերի վրա առկա անթիվ հայերեն գրություններին, ապա դրանք, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել, հայկական կեղծիքներ են և «կվերականգնվեն» իրենց «բնօրինակ ձևով» (ենթադրաբար ջնջելով հայկական արձանագրությունները, ինչպես արվել է նախկինում): Եվ, վերջապես, Ադրբեջանի «մուլտիկուլտուրալիզմի» տոնակատարություն է լինելու։

«Եկե՛ք Ղարաբաղ՝ հին քրիստոնյաների հայրենիք,- կասեն մարդկանց,- խնդրում ենք անտեսել քարերի վրայի փորագրված տառերը, քանի որ դրանք հայերեն գրություն չեն։ Այստեղ երբեք հայեր չեն եղել»։ Իհարկե, կասեն ու կհրավիրեն, բացառությամբ հայ զինվորների մոմե արձանիկներով Բաքվի դատապարտելի թանգարանի, մի այնքան անմարդկային տեսարան, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ադրբեջանցի ակտիվիստները, պահանջում են փակել այն։ Այդպես է խաղարկվում մշակութային ցեղասպանությունը։ Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, որին հաջորդեցին համատարած կողոպուտը, վանդալիզմը և հայկական հուշարձանների ոչնչացումը ներկայիս Թուրքիայի տարածքում:

Երկրորդ մշակութային ցեղասպանության հեռանկարն արդեն սեղանին է: Ուղղակի հիմա հայերը առցանց են դիտելու խաղարկվող դրաման, և հուշարձան առ հուշարձան ցավ են զգալու: 2020 թվականին հայ ակտիվիստները կոչ են արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մշակութային ժառանգության այլ կազմակերպություններին՝ միջազգային մոնիտորինգ իրականացնել Լեռնային Ղարաբաղի խոցելի վայրերի նկատմամբ։ Բայց ոչինչ չի եղել: Եկել է ժամանակը, որ աշխարհը պաշտպանի այն, ինչ մնացել է հայկական մշակույթից Լեռնային Ղարաբաղում: Եթե դա չանենք հիմա, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy