Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Միջազգային հանրություն» կոչվածն ամբողջությամբ «նստած» է երկակի ստանդարտների վրա․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում երկակի չափանիշների կիրառման դաշտն էապես ընդլայնվել է, որի արդյունքում միջազգային հարաբերություններում սկսում են իշխել ջունգլիների օրենքները կամ գայլային կանոնները, իսկ քաղաքակրթական բարձր արժեքներն անտեսվում են և մղվում երկրորդական պլան։ Մասնավորաբար, 21-րդ դարի զարգացվածության պայմաններում հակամարտության կողմեր կան, որ լիովին հանցագործ պահվածք են դրսևորում, անցնում են միջազգային իրավունքի բոլոր կարմիր գծերը, ոտնահարում մարդասիրական չափանիշները, սպանում, դատում գերիներին և այլ հանցավոր արարքներ իրագործում քաղաքացիական բնակչության նկատմամբ, բայց միջազգային հանրության կողմից դրանց ոչ մի լուրջ արձագանք չի հետևում։

Ադրբեջանը հենց այդպես էլ վարվում է՝ էթնիկ զտումներ իրականացնելով Արցախում, սպանելով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների։ Այսինքն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար որևէ սահմանափակող գործոն չկա հանցագործությունների համար։ Իսկ միջազգային հանրությունը մի քանի ձևական հայտարարություն անելով բավարարվում է և ուղղակի լուռ դիտորդի նման հետևում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Մասնավորաբար, գլոբալ ընդգրկվածություն ունեցող ՄԱԿ-ի հարթակը, որի գլխավոր առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները, ընդհանրապես չի գործում։

Տարակուսելի է, որ ՄԱԿ-ի դիտորդները Արցախ այցելեցին միայն ամբողջական հայաթափումից հետո։ Այսպիսով նաև շատ վատ նախադեպ է ստեղծվում միջազգային հարաբերություններում։ Տարբեր պետություններ ու ահաբեկչական կազմակերպություններ, իրենց աչքի առաջ ունենալով Ադրբեջանի փորձը, նույնպես կարող են անպատիժ գործել, ոտնահարել միջազգային իրավունքը և տարբեր հանցագործություններ իրականացնել։ Ու սա տեսանելի է անգամ Իսրայել-Պաղեստին հակամարտության համատեքստում։ Օրինակ՝ շատ է հիշատակվում այն, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները անցան Իսրայելի սահմանը և հարձակվեցին իսրայելցիների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա՝ սպանելով և գերիներ վերցնելով։ Ու այս համատեքստում միջազգային հանրության մի շարք դերակատարներ խստորեն դատապարտում են ՀԱՄԱՍ-ի գործողությունները։

Բայց այդ դատապարտողները չեն ցանկանում հիշել, թե Ադրբեջանն ինչ վայրագություններ է իրականացրել Արցախում, այդ թվում՝ ռմբակոծելով քաղաքացիական բնակավայրերը և ոչնչացնելով մշակութային արժեքները։ Մյուս կողմից էլ՝ միջազգային դերակատարներ կան, որոնք Իսրայելին են դատապարտում, որ Գազայի բնակչությանը շրջափակման է ենթարկում և թողել է առանց ջրի, հացի, էլեկտրաէներգիայի։ Ամենաապշելուն այն է, որ այս թեման բարձրացնում է անգամ Էրդողանը՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները։ Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծում է, թե Արևմուտքի կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում, երբ Գազայում ջուր, հաց, սնունդ չկա։ Ընդամենը մի քանի օր է, ինչ Գազայի հատվածը շրջափակման մեջ է, ու Թուրքիան արդեն մարդասիրական օգնություն է ուղարկում այնտեղ ապրող բնակիչներին։ Խոսքը նույն Թուրքիայի մասին է, որը խրախուսում էր Ադրբեջանի գործողությունները, երբ Արցախը ամիսներ շարունակ տոտալ շրջափակման մեջ էր, նույնիսկ սովամահության դեպքեր էին գրանցվում։

Երբ Թուրքիայում երկրաշարժ տեղի ունեցավ ու ավերածություններ եղան, Հայաստանը փրկարարներ ու օգնություն ուղարկեց Թուրքիային, բայց երբ Արցախը սովամահության էր մատնված, իսկ հիմա էլ արցախահայությունը բռնի տեղահանման զոհ է դարձել, ու տարբեր երկրներ շտապում են մարդասիրական օգնություն հատկացնել արցախահայության համար, Թուրքիան շտապում է Ադրբեջանին դրդել նոր ագրեսիվ գործողությունների, որպեսզի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչվի։ Հաջորդը. տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացնում, որ Իսրայելը Գազայում սպիտակ ֆոսֆոր է կիրառում։

Պարզ չէ՞, որ երբ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր կիրառեց ու հասավ իր նպատակներին՝ առանց որևէ դիմադրության հանդիպելու միջազգային հանրության կողմից, այլ պետություններ ևս կկիրառեն։ Կամ՝ Իսրայելին դատապարտում են, որ 24 ժամ ժամանակ է տվել, որ քաղաքացիական բնակչությունը հեռանա, որպեսզի իսրայելական բանակը ցամաքային գործողություն իրականացնի Գազայում։ Եվ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Բորելը հայտարարում է, թե դա անհնար է, քանի որ փախստականների ճգնաժամ կառաջացնի։ Ընդ որում, Իսրայելը չի պահանջել, որ Գազայի բնակչությունն ընդհանրապես հեռանա, բայց ԵՄ-ն որևէ գործնական քայլ չձեռնարկեց, երբ Ադրբեջանը հարձակվեց պաշարման մեջ գտնվող Արցախի վրա, ու ադրբեջանական սպառնալիքի ներքո բնակչությունը ստիպված եղավ հեռանալ այն տարածքից, որի վրա հայությունն ապրել է հազարամյակներ շարունակ։

Բոլորիս աչքի առաջ Ալիևը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացրեց, բայց ԵՄ պաշտոնյաները նույնիսկ իրենց աչքը չեն թարթում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում, այլ միայն ոչինչ չասող հայտարարություններ են հնչում։ Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Ռուսական ղեկավարությունը Ուկրաինա ներխուժելու իրենց որոշումը անցյալ տարի պայմանավորում էին այն հանգամանքով, որ Արևել յան Ուկրաինայի ռուսախոս բնակչությունը ճնշումների տակ է և ենթակա է ցեղասպանության վտանգի՝ նույնիսկ այն դեպքում, երբ միջազգայնորեն այդ տարածքը համարվում է Ուկրաինայի տարածք։ Բայց երբ արցախահայությունը փաստացի էթնիկ զտումների ու ցեղասպանական հանցագործությունների է ենթարկվում, ռուսական ղեկավարությունը նշում է, թե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իրենց խաղաղապահները միջազգային մանդատ ու համապատասխան լիազորություններ չեն ունեցել, որպեսզի կարողանան ազդել իրավիճակի վրա։

Ավելին, ՌԴ-ն շարունակում է հայտարարություններ տարածել, թե Արցախի բնակավայրերի էներգամատակարարումն ու գազամատակարարումը վերականգնվում է: Հետաքրքիր է՝ ո՞ւմ համար... Մի խոսքով, «միջազգային հանրություն» կոչվածը հիմնովին «նստած» է երկակի, անգամ բազմակի ստանդարտների վրա: Կարևորը շահն է, թե չէ ի՞նչ մարդկային կյանք, ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ մարդասիրություն:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia