Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը ստեղծում է մարդկանց ձնաբքից պաշտպանելու հենակետեր

SOCIETY

Հունվարի 13-ին ՀՀ ՏԿԱԻՆ շարահրապարակում նախարար Ա. Երիցյանի մասնակցությամբ կայացավ ձնաբքի դեպքում մարդկանց աջակցության ժամանակավոր հենակետի ծավալման փորձարկումը, որի ընթացքում ներկայացվեցին տվյալ իրավիճակում քաղաքացիներին օգնություն տրամադրելու միջոցներն ու հնարավորությունները:

Տարեսկզբին հանրապետության տարածքում գրանցված առատ տեղումները և որոշ մարզերում ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով՝ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում կծավալի ժամանակավոր հենակետեր` ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում շարժական հենակետերը կարող են ծավալվել մյուս մարզերում ևս:

Սահմանված տարածքներում տեղադրվելու են արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրաններ, որոնք հագեցած կլինեն մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով: Նմանատիպ վրանները նախատեսված են դաշտային աշխատանքների համար և կարող են ծառայել նաև որպես տեղում կազմակերպված փոքր շտաբեր` արագ արձագանքման ծառայությունների համար:

Վրանները ջրակայուն են և հագեցած կլինեն տուժածներին՝ մասնավորապես ցրտահարության ախտանիշով հիվանդներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Դրսում զրոյական ջերմաստիճանի դեպքում վրանը կարող է ներսում ապահովել մինչև 50oC ջերմություն: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Մեկ վրանը կարող է բուժօգնություն ցուցաբերել միաժամանակ երկու տուժածի, իսկ տաք սննդից և հյութերից կարող են օգտվել ավելի մեծ թվով քաղաքացիներ:

Հենակետերում քաղաքացիներին կսպասարկեն հատուկ բուժպատրաստում անցած մասնագետներ: Անհրաժեշտության դեպքում մարզերում նրանց կմիանան ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության համատեղ ծրագրի շրջանակներում վերապատրաստված ՀՀ 6 մարզերի 540 բուժաշխատողներ:

Լրագրողների հետ զրույցում նախարար Ա. Երիցյանը նշեց, որ տեղումնառատ ձմեռը դեռ կարող է նոր անակնկալներ մատուցել՝ դժվարացնելով քաղաքացիների տեղաշարժը:

- Մի քանի օր շարունակ հանրապետություն որոշ ճանապարներ փակ կամ դժվարանցանելի էին, ուստի՝ որոշում կայացրեցի տվյալ իրավիճակների համար հիմնել մարդկանց աջակցության շարժական հենակետեր, որտեղ ծառայություն կիրականացնի նախարարության հատուկ պատրաստված անձնակազմը: Տուժած քաղաքացիները կպատսպարվեն կամ բուժօգնություն կստանան մինչև մեքենաները դուրս կբերվեն արգելափակումից: Օրինակ՝ Սիսիան-Գորիս ճանապարհին արգելափակված և ցրտահարված մարդկանց տեղափոխում են Սիսիան, կամ Գորիս, ինչը երկար ժամանակ է պահանջում, իսկ հենակետերը հնարավորություն կընձեռեն փրկարարներին ու բժիշկներին տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մենք արել և անում ենք ամեն ինչ՝ դժվար իրավիճակներում մեր քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար,- եզրափակեց Ա. Երիցյանը:

Նշենք, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թ. հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հանրապետության տարածքում արձանագրել է ձնաբքի մեջ մարդկանց և տրանսպորտային միջոցների արգելափակման 236 դեպք: Այդ օրերին փրկարարների ուժերով ձնաբքից անվտանգ տարածք է տեղափոխվել 3147 մարդ և 1265 տրանսպորտային միջոց:

 

Աղբյուրը՝ ՏԿԱԻՆ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026