Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ դրսևորումներ են բնորոշ հակամարտություններին, և ինչո՞ւ այդպես էլ դասեր չենք քաղում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում բազմաթիվ կոնֆլիկտներ կան, որոնք ունեն տարածքային, էթնիկ կամ այլ դրդապատճառներ։ Այդ հակամարտություններից որոշները նոր են ի հայտ գալիս, իսկ շատերն էլ ուղղակի տասնամյակների, եթե չասենք հարյուրամյակների պատմություն ունեն։ Օրինակ՝ արաբա-իսրայելական հակամարտությունը 20-րդ դարի 40-ական թվականներից ձգվում է մինչև այսօր։ Կողմերից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը։ Եվ տեսնում ենք, թե ինչպես է պարբերաբար սրվում այս կոնֆլիկտը և վերածվում բախումների ու պատերազմի։ Ընդ որում, արաբա-իսրայելական հակամարտությունն այն կոնֆլիկտներից է, որը բազմաթիվ միջազգային դերակատարների ներգրավվածություն է ապահովում՝ արաբական աշխարհից սկսած, ԱՄՆ-ով ու իր դաշնակիցներով վերջացրած։

Նույնը կարելի է ասել նաև ուկրաինական հակամարտության մասին, որը մեծ աշխարհաքաղաքական ճեղքում է առաջացրել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ու լուրջ դիմակայության պատճառ դարձել։ Բայց մի հանգամանք ևս պետք է հաշվի առնել։ Մարդկության զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման հետ մեկտեղ հակամարտությունների լուծումը չի հեշտացել։ Ավելին՝ կողմերն ավելի մեծ ջանքեր են գործադրում պայքարի նոր միջոցներ փնտրելու համար։ Ու ոչ մի կողմ միանգամից զիջել չի ցանկանում՝ չնայած ժամանակի ընթացքում բազմաթիվ տարբեր միջնորդական ջանքեր են գործադրվում։ Եվ այս իրողությունը դրսևորվում է նույնիսկ այն դեպքերում, երբ հակամարտության որևէ կողմ պարտություն է կրում։ Այս տեսանկյունից կարելի է բերել նաև Կոսովոյի հակամարտության օրինակը։ Չնայած ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը Հրավսլավիայի քայքայման ժամանակ ռմբակոծեցին Սերբիան, նույնիսկ սերբական իշխանության ներկայացուցիչներին հանձնեցին միջազգային քրեական տրիբունալին ու ճանաչեցին Կոսովոն որպես անկախ պետություն, միևնույնն է, Սերբիան մինչ այժմ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։

Նույնիսկ ԵՄ անդամակցության հեռանկարը և դրա բացած հնարավորությունները Սերբիային չեն գրավում Կոսովոյի անկախությունը ճանաչելու ճանապարհին։ Դրա փոխարեն մենք ժամանակ առ ժամանակ Կոսովոյի հյուսիսում ապրող սերբերի և Կոսովոյի ալբանացիների միջև լարվածության դրսևորումների ենք ականատես լինում։ Իրավիճակի հետ չհամակերպվելու իրողությունը բնորոշ է նաև Վրաստանին, որը շարունակում է Հարավային Օսիան ու Աբխազիան համարել որպես իր մաս՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգայնորեն դրանք իր վերահսկողությունից դուրս են եկել։ Պատերազմից հետո նույնիսկ Արևմուտքից Ուկրաինային տարբեր առաջարկներ են եղել, որ կարելի է հասնել խաղաղության Ռուսաստանին որոշ տարածքներ զիջելու արդյունքում, այնուամենայնիվ, չնայած ռազմաճակատում առկա բոլոր դժվարություններին, Ուկրաինան հրաժարվում է անգամ լսել տարածքային զիջումներ կատարելու մասին։

Իսկ նրանք, ովքեր խոսում են հնարավոր զիջումների մասին, Ուկրաինայում քննադատությունների թիրախում են հայտնվում։ Կիևին նույնիսկ չի գրավում այդ զիջումների դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը։ Կարող ենք նաև անդրադառնալ այնպիսի դերակատարների, որոնք պետություն չունեն։ Օրինակ՝ քրդերը պայքարում են քրդական պետության ստեղծման համար՝ չնայած այն հանգամանքին, որ գիտեն՝ իրենց ունեցած ներուժը էապես զիջում է Թուրքիայի ունեցած պոտենցիալին։ Բայց դա չի խանգարում, որ «Քուրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) տարբեր ձևերով պայքարի Թուրքիայի դեմ՝ անգամ հանկարծակի հարձակումների կազմակերպման տեսքով։ Օրինակ՝ վերջերս հենց քրդական այս կուսակցությունն էր կազմակերպել Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը։

Ու այստեղ մի կարևոր հարց է առաջանում. աշխարհում յուրաքանչյուրը պայքարում է իր իրավունքների համար, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը շատ արագ Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, իսկ հետո համակերպվեց Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներին։ Սա նշանակում է, որ մենք չենք ցանկացել մինչև վերջ պայքարել մեր իրավունքների համար այն դեպքում, երբ Արցախը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել հայերով ու հայկական տարածք է եղել այն ժամանակ, երբ Ադրբեջան անունով պետությունն անգամ գոյություն չուներ։ Հակամարտության այն կողմերը, որոնք հրաժարվում են հետագա պայքարից ու տեղի են տալիս, ավելի խոցելի վիճակում են հայտնվում։ Սա մեզ պատմությունից դասեր քաղելու և հետևություններ անելու հիմք պետք է տար։ Ավաղ, այդ դասերն այդպես էլ չենք քաղվում: Հակառակ դեպքում գոնե հիմա կկարողանայինք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ոչ թե անընդհատ զիջել: Առաջին հերթին պետք է ջանքերը վերաուղղել այն ուղղություններով, որոնց շրջանակներում տարիներ շարունակ թերացել ենք։

Հարկավոր է չհրաժարվել հայ ժողովրդի իրավունքների համար պայքարելուց, այլապես այս տեմպերով շարունակելու դեպքում որոշ ժամանակ անց էլ ՀՀ իշխանությունները արդեն այլ տարածքներ են ճանաչելու Ադրբեջանի մաս։ Ու դա հիպոթետիկ սցենար չէ։ Ընդամենը մի քանի տարի առաջ ո՞վ կմտածեր, որ Արցախում հայ չի մնա։ Նույնը կարող է լինել Հայաստանի այլ տարածքների հետ։ Առավել ևս, որ գործող իշխանություններն արդեն բացեիբաց պատրաստակամություն են հայտնում զիջել, այսպես կոչված, «անկլավները»: Ու կարևոր է, որ հույսներս դնենք մեր ուժերի վրա, այլ ոչ թե մտածենք, թե արտաքին ուժերը թույլ չեն տա հարձակվել Հայաստանի վրա։ Այդ արտաքին խաղացողներն ինչպե՞ս 21- րդ դարում թույլ տվեցին Արցախի էթնիկ զտումը, երբ ամեն օր Լաչինի միջանցքը բացելու կոչեր էին հնչեցնում, բայց գործնական առումով ոչինչ չձեռնարկեցին արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Մտածել է պետք այս մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement