Նիկոլական տասովշիկները շարունակում են իրենց ջղաձիգ կծուկմները՝ թիրախում պահելով նախկին իշխանություններին ու Արցախի նախագահներին. Հովասափյան
BLOG
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլական տասովշիկները շարունակում են իրենց ջղաձիգ կծուկմները՝ ամենօրյա ռեժիմով թիրախում պահելով նախկին իշխանություններին ու Արցախի նախագահներին (բացառությամբ Արայիկի)։
Նիկոլական տասովշիկները շարունակում են իրենց ջղաձիգ կծուկմները՝ ամենօրյա ռեժիմով թիրախում պահելով նախկին իշխանություններին ու Արցախի նախագահներին (բացառությամբ Արայիկի)։
Դեռևս ԱԺ քառօրյայից պարզ դարձավ, որ նիկոլի հանձնարարականով Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, ողջ պատասխանատվության վեկտորն ուղղորդվեց դեպի Սամվել Շահրամանյանը։ Ինչպես նախապես և պլանավորել էր նիկոլը, այդ ֆոնին սինխրոն կոշտ քննադատության թիրախ դարձավ և իրավիճակի ողջ պատասխանատվությունը, ոչ մի տրամաբանություն ու բանականություն չպարունակող ֆեյք պնդումներով, դարձան ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Քառօրյայում որոշակի ֆարս ստանալուց հետո էլ, ՀՀ գլխավոր հակահայը շարունակում է իր պառակտիչ գործիքակազմի կիրառման քաղաքականությունը՝ արդեն սոցցանցային տիրույթում՝ օգտագործելով տեղեկատվա-քարոզչական ողջ հնարավորությունները։ Ավելին, թեմայի «խուրդումը» ստանձնել են իրենցից ոչ մի արժանիք չներկայացնող ու բարոյականությունը կորցրած ծախուների մի ոհմակ, որոնք պատրաստ են պարկել իրենց ցանկացած վճարողի տակը (տվյալ դեպքում անվանական չեմ նշի, որպեսզի ոչ էջս հարամվի, ոչ էլ դուք նյարդայինանաք)։
Ես հասկանում եմ, որ նիկոլը նախագահ Սարգսյանին դեմոնիզացման գործընթացի դոզան ուժեղացնում է սեփական վախից, ինչպես լոռեցիներն են սիրում ասել՝ «արջն իրա ահից ա գոռում»։ Նա հստակ պատկերացնում է, որ իրեն իշխանությունից զրկելու, ապրիկար քաղաքականությունն ու արատները ճակատին շարողը Սարգսյանի թիմակիցներն են, ովքեր փաստերով ստորացնում են փաշինյանական սուտը։ Ի դեպ օրերս Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքի երկարացման հերթական դրվագը նույն օպերայից էր, քանի որ, թերևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Աշոտյանը նիկոլական փուչիկի պայթեցման առաջամարտիկն է ողջ քաղաքական սեկտորում։
Ահա այս հանգամանքների համադրությունը նիկոլի նման տեսակ ուենցողի համար լուրջ մտավախությունների ու հոգեբանական տրավմաների առիթ են հանդիսանում և հանգեցնում հասարակության շրջանում Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի ու ընդհանրապես նախկինների մասին պարբերաբար լղոզվող ապատեղեկատվություններն ու հիմարագույն բանասարկությունների արհեստական տիրաժավորումը։
Ի դեպ՝ չի բացառվում, որ առաջիկայում դեմոնիզացման գործընթացի դոզան ավելանա, քանի որ ներկայումս ստեղծված իրավիճակը և մարզերից եկող բավական հետաքրքիր տեղեկությունները խոսում են, որ նիկոլական էպոխան հասնում է իր անտրամաբանական ավարտին։
Իսկ, այսպես կոչված, նախկինները, ուզեն թե չուզեն` վերադառնալու են: Կարելի է ասել` արդեն վերադառնում են, եթե իհարկե ցանկանում են պետություն ու անվտանգություն ունենալ:





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank
5
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp