40-ամյա վարորդը ՎԱԶ-21103-ով գյուղում բախվել է ծառին. վարորդի 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Պ.-ն իր վարած ՎԱԶ-21103 մակնիշի ավտոմեքենայով Արմաշ գյուղի Մառլեն Նիկողոսյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի տղան է:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



