«Այրում» երկաթգծի կայարանի մոտ ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարավտոմեքենան կողաշրջվել և բռնկվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Այրում» երկաթգծի կայարանի սկզբնամասում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (բարձված 20տ ցորենով, վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:24-ին: Այրվել է բեռնատար ավտոմեքենան և կցորդիչը՝ մասամբ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



