Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կապ ունի «ֆուտբոլկան»... ֆուտբոլի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ամբողջ մոլորակի վրա դժվար թե հնարավոր լինի հանդիպել մի մարդու, անկախ տարիքից, որն իր զգեստապահարանում չունենա «ֆուտբոլկա»՝ տրիկոտաժե մարզական շապիկ: Ոմանց համար դրանք պարտադիր պայման են առօրյա ոճի համար: Բայց, ինչպես մեզ շրջապատող բոլոր իրերը, մեզանից շատերը պարզապես չգիտեն, թե այդ շապիկը ստեղծման ինչպիսի պատմություն ունի: Ավելին, գուցե մտքներովս էլ չի անցել՝ իմանալ այդ մասին: Այնինչ, նման պատմությունները հաճախ չափազանց ուշագրավ են: 20-րդ դարի կեսերից սկսած «ֆուտբոլկաները», որոնք բնութագրվում են պարզությամբ, կիրառման բազմակողմանիությամբ և հարմարավետությամբ, ամուր կերպով հաստատվել են հագուստի տեսականու մեջ, ընդ որում՝ նրանց վրա չեն ազդում նորաձևության, ժամանակի և մրցակցության փոփոխությունները:

Նշենք, որ այս շապիկի հենց «ֆուտբոլկա» անվանումն է մտել հատկապես հետխորհրդային տարածքի երկրների բնակչության բառապաշար, բայց, ըստ էության, այդ հագուստը ոչ մի կապ չի ունեցել ֆուտբոլի հետ: Այս հագուստը հայտնվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկացիների ձեռնարկատիրական ոգու շնորհիվ: Պենտագոնը զինվորական համազգեստի հետ կապված խնդիրներ է ունեցել 1941 թվականին, երբ տեղի է ունեցել ճապոնացիների հարձակումը Պերլ Հարբորի վրա: Բանն այն է, որ այդ ժամանակ բանակ է զորակոչվել 11 միլիոն նորակոչիկ: Ամերիկացիների ուշադրությունը գրավել է թեթև բամբակյա սպիտակեղենը, որը հագնում էին եվրոպացի զինվորները: Առանց երկար մտածելու, նրանք որոշել են բարելավել այն. արդյունքում ստացվել է տրիկոտաժե բամբակյա վերնաշապիկ, որն ունի կլոր օձիք և կարճ թևեր:

Խաղաղ օվկիանոսում նավարկող նավերի նավաստիները կարող էին այդ վերնաշապիկները կրել որպես արտաքին հագուստ, իսկ մայրցամաքում, որտեղ կլիման ավելի ցուրտ էր, այն սկսել են օգտագործել որպես ներքնազգեստ: Բանակի այդ ներքնաշապիկի պաշտոնական անվանումը եղել է t-shirt (T- աձև): «Ֆուտբոլկա» հայտնի անվան տակ այն Խորհրդային Միությունում հայտնվել է որպես սպորտային հագուստ և դարձել ոչ միայն ֆուտբոլային համազգեստի տարր, այլ նաև պաշտամունքի առարկա թե՛ խաղացողների, թե՛ երկրպագուների համար: «Ֆուտբոլկան», նաև շնորհիվ ամերիկացիների, ավելի ճիշտ՝ ամերիկյան կինոյի աստղերի, դարձել է «նորաձև հագուստ»: Նման զգեստով դերասանները սկսել են հաճախակի հայտնվել կինոէկրաններին և նման կերպ նպաստել են այդ շապիկների արագ զանգվածային առաջխաղացմանը:

Պատմության մեջ առաջին «ֆուտբոլկաները» եղել են բացառապես սպիտակ, բայց շուտով ամերիկյան բանակում արմատավորվել է նրանց վրա կա՛մ ռազմաբազայի անունը, կա՛մ նավի անունը գրելու սովորույթ: 1960-ականները նշանավորվել են որպես «ֆուտբոլկաները» նկարազարդելու դարաշրջան: Երիտասարդներն սկսել են իրենց կրքերն ու պաշտամունքային երևույթները արտահայտել շապիկի վրա՝ այն դարձնելով ըմբոստության խորհրդանիշ: Հիմա էլ այդ ամենը շարունակվում է: «Ֆուտբոլկա» վերնաշապիկը ոչ միայն էժան և հարմարավետ հագուստ է, այլ արդեն նաև տեքստիլ արվեստի գործ է. դրանք արդեն արտադրվում են բամբակյա գործվածքների ստացման ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback