Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը վերահաստատեց, որ հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանությանը. Էդվարդ Նալբանդյան

INTERNATIONAL NEWS

Հայաստանի կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հարցին ի պատասխան:Արմենպրեսի փոխանցմամբ, հարցին չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ՝ հանրությանը պառակտելու նպատակով, Նալբանդյանն ասել է.

«Անկեղծ ասած՝ այդքան էլ լավ չհասկացա՝ ինչ նկատի ունեք տվյալ պարագայում՝ ասելով «երկակի ստանդարտներ»: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ են անում, հրավիրում են ցուցարարներին երկխոսության: Այս առումով ընդունվեցին որոշակի որոշումներ: Կառավարության կողմից որոշում կայացվեց փոխհատուցել թանկացումները նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ եկամուտ: Այնուհետև առաջարկվեց աուդիտ անցկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունում՝ միջազգային անկախ փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ բողոքի ակցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որովհետև ցուցարարների կողմից որոշակի դժգոհություն, անվստահություն կար՝ այդ ընկերության նկատմամբ: Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի: Մինչ աուդիտի ավարտը, որը լույս կսփռի, կպատասխանի հասարակությանը հուզող հարցերին, կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: Այնպես որ, կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Այդ մասին կոչ են անում նաև միջազգային հանրության ներկայացուցիչները: Նրանց կողմից արտահայտված անհանգստությունը մենք դիտարկում ենք որպես աջակցություն մեր երկրում ժողովրդավարական գործընթացին: Մենք մեր հերթին վերահաստատեցինք, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, հիմնարար ժողովրդավարական ազատություններին»:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայիսակագինը բարձրացնել 6,93 դրամովՀունիսի 19-ին Երևանի կենտրոնումԱզատության հրապարակումմեկնարկել է բողոքիակցիահանրահավաքայնուհետևնստացույցԱկցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել < i>են դեպի Բաղրամյանպողոտաչենթարկվելովհասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներինՈստիկանությունը ջրցանմեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիանԱրդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել ենբժիշկների օգնությանըՀունիսի 23-իերեկոյան կրկին հավաք< i> է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթիկրկին դեպի Բաղրամյան պողոտաորտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվելԱկցիայի մասնակիցները պահանջում էինչեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումըՀՀ Նախագահիհունիսի 27-ի հայտարարությունից հետոըստ որիմինչև միջազգային աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռընախաձեռնությանանդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ:Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայնորը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կ ողմից:

 

 

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity