Արցախի պետական համալսարանի պահպանման մասին․ Մենուա Սողոմոնյան
SOCIETYՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ուրախ եմ , որ Արցախի պետական համալսարանի պահպանման հանրային պահանջ է ձևավորվում։
ԱրՊՀ-ն շատ սպեցիֆիկ կրթական միջավայր է, որի գործառույթների շարքում առանձնակի կարևորելի է Արցախի պատմության, բանահյուսության, ազգագրության և հարակից ուղղությունների պահպանումն ու զարգացումը։ Դա կարող է լինել ընդդեմ ադրբեջանական ցեղասպանության պաշտպանական նվազագույն քայլերը։
ԱրՊՀ-ի պահպանումը շատ կարևոր է Արցախյան համայնքը պահպանելու, տարրալուծումը թույլ չտալու տեսանկյունից։
Սոցիալական կարևոր հարցերից մեկը դասախոսների աշխատանքն ու մասնագիտական գործունեության շարունակումն է։ Անթույլատրելի է մասնագիտական այս ներուժի փոշիացումը թույլ տալը։ Արցախի պրոֆեսորադասախոսական կազմի ամբողջության պահպանումը և նրա առջև յուրահատուկ խնդիրներ դնելը առաջնահերթություն է։
ԱրՊՀ-ը ՀՀ համապատասխան կառույցների կողմից հավատարմագրված բուհ է։ Նրա ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խումբը ղեկավարելու պատիվն եմ ունեցել 2021-ի մարտին։ Փորձագիտական այցը ցույց է տվել, որ ԱրՊՀ-ն առավել, քան կայացած հաստատություն է։ Նրա հավատարմագրման ժամկետը մինչև 2027 թիվն է, այսինքն առնվազն այդքան ժամկետով կա պարտավորություն բուհը պահպանելու ։
Պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով ծառայելու ԱրՊՀ-ի պահպանմանը և զարգացմանը։ Կարծում եմ՝ կարելի է այս պահանջը առաջ տանելու համար նախաձեռնել քննարկում։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



