Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը վերջին տարիներին ջանքեր է գործադրել մերձենալու արևմտյան աշխարհին․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան ազգային կաթոլիկ պահպանողական ncregister.com հրատարակությունը «Համարյա բոլոր էթնիկ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր էթնիկ հայերը, բացառությամբ մի քանիսի, լքել են իրենց նախնիների հայրենիքը: Հայաստանի կառավարության տվյալներով, Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչից 100 617-ը բռնի տեղահանվել ու փախստական է դարձել։ Միևնույն ժամանակ, վերջերս հայ-ադրբեջանական սահմանի մոտ տեղի ունեցած փոքր ռազմական բախումը ցույց է տալիս երկու հարևան երկրների միջև լարվածության նոր աճ: Մինչև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական կարճատև, բայց ինտենսիվ ռազմական հարձակումը և տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելը Լեռնային Ղարաբաղը էթնիկապես հայկական և քրիստոնյա էր:

2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանից ցամաքով անջատված այդ տարածաշրջանի էթնիկ հայերն ունեին իրենց բանակը և ինքնիշխանությունը Արցախի Հանրապետություն անվամբ։ Բայց այն բանից հետո, երբ Ադրբեջանը զավթեց տարածաշրջանը, ցեղասպանության, կրոնական ու մշակութային հալածանքների համատարած վախերը ստիպեցին Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությանը լքել տարածաշրջանը: Հայ լրագրող Լարա Սեդրակյանը CNA-ին պատմել է, որ «ինն ամիս առաջ այդ մարդիկ չէին ցանկանում լքել իրենց տները», բայց «Ադրբեջանի կառավարության կողմից ճնշումների և զրկանքների արդյունքում նրանք հուսահատ հեռացել են»: Սեպտեմբերի 25-ին ավտոմայրուղու մոտ պայթեցվել է վառելիքի մեծ տարողություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 68 հայ փախստական, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

«Նրանք անմեղ մարդիկ էին, ովքեր հուսահատորեն փորձում էին փախչել Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի պայմաններից,- ասել է Սեդրակյանը,- նրանք ընտանիքներ էին, որոնք սպասում էին իրենց մեքենաների համար վառելիքի, որպեսզի տարհանվեն անվտանգ վայր»: Քանի դեռ շարունակվում էր զանգվածային գաղթը Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ ադրբեջանական զորամասերը կրակ են բացել սահմանի մոտ տեղակայված հայ զինվորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու զինծառայող։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի մոտ «թեթև հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա»։

Նաև հայտնվել է, որ ադրբեջանցի զինվորները «թիրախավորել» են շտապօգնության մեքենան, ինչը, ըստ նրանց, «միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։ Թեև այս բախումները չնչին են, սակայն դրանք տեղի են ունենում փորձագետների շրջանում արդեն տարածված այն մտավախությունների ֆոնին, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ծրագրում է ներխուժել Հայաստան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել են ավտոճանապարհ կառուցել հայկական Սյունիքի մարզի հարավային մասով, որը սահմանակից է Ադրբեջանին և՛ արևելքից, և՛ արևմուտքից։ Ճանապարհը կմիացնի Ադրբեջանի հիմնական հատվածը նրա արևմտյան անկլավի հետ, որը հայտնի է որպես Նախիջևան, և կկապի նաև Թուրքիայի հետ։ Փորձագետները մտավախություն ունեն, որ եթե այն ստեղծվի, ապա Ադրբեջանը կարող է հետագայում վերահսկողության տակ առնել ողջ Սյունիքը։ «Եկեք իրատես լինենք, - անցյալ շաբաթ CNA-ին ասել է ամերիկացի իրավապաշտպան Սիոբհան Նաշ-Մարշալը,- Ադրբեջանն արդեն գրավել է տարածաշրջանի մի մասը։

...Արդեն մեկ տարի է, ինչ գնդակոծում է նաև սահմանամերձ գյուղերը։ Այդ դեպքում ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին։ Իհարկե ներխուժում»: Իրավապաշտպան Էրիկ Հակոբյանը, որը եղել է Լեռնային Ղարաբաղում, նույնպես CNA-ին ասել է, որ Հայաստան ներխուժումը «շատ հավանական է»: Հայաստանը նախկին խորհրդային երկիր է, որը վաղուց դաշնակից է Ռուսաստանի հետ։ Ներկայում Հայաստանը կարծես թե հեռանում է ռուսական ազդեցությունից այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ ուժերը չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի գրավումը: Հայաստանի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) միանալու օգտին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կալանավորելու օրդեր ունի, այսինքն, եթե Պուտինը ոտք դներ Հայաստան, իշխանությունները պարտավոր են նրան ձերբակալել։ Ռուսաստանի կառավարությունը դատապարտել է որոշումը՝ այն անվանելով «սխալ» և «ոչ բարեկամական քայլ»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին փորձել է Ռուսաստանին հանգստացնել, որ այդ քայլն արվել է միայն ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի։ Վերջերս Washington Times-ում հրապարակված հոդվածում Սեմ Բրաունբեքը՝ կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ նախկին գլխավոր դեսպանը, կոչ է արել ԱՄՆ-ին՝ անվտանգության հարցերով աջակցել Հայաստանին: Բրաունբեքն ասել է, որ այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը, փոխարինելով Ռուսաստանին, մերձենա Հայաստանին որպես տարածաշրջանում հիմնական ազդեցության կրող: «Հայաստանի հիմնական որոշիչ հատկանիշը նրա հավատքն է»,- գրել է Բրաունբեքը։ Նա Հայաստանն անվանել է Մերձավոր Արևելքի սակավաթիվ քրիստոնեական ժողովրդավարություններից մեկը «մահմեդական ավտորիտար պետությունների ծովում»։

Նա նաև ասել է, որ Հայաստանը «վերջին տարիներին ջանքեր է գործադրել մերձենալու արևմտյան աշխարհին, չնայած Ռուսաստանի կողմից դա թույլ չտալու ինտենսիվ ջանքերին»: «Ռուսաստանը թուլացած պետություն է,-ասել է Բրաունբեքը իր հայտարարության մեջ,- Միացյալ Նահանգների համար հիանալի հնարավորություն է առաջացել ընդլայնելու իր ազդեցությունը այդ կարևոր տարածաշրջանում և միաժամանակ աջակցել Հայաստանին ու նրա ժողովրդին այս կենսական անհրաժեշտության պահին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia