Փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում. քաղաքացին մնացել է փլատակների տակ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում փլուզվել է տան պատը. քաղաքացին մնացել է փլատակների տակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 9-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը (մոտ 48 քմ), տան բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1949 թ.) կիսով չափ մնացել է փլատակների տակ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Մ.-ն փլատակների տակից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



