«Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն». Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ժամանակակից պետությունների անվտանգության, կայուն զարգացման ու հեռանկարային հարցերը մեծապես կապված են տվյալ երկրի արտաքին քաղաքականության հետ:
Հատկապես փոքր երկրների համար, ճիշտ ընտրված, ճկուն արտաքին քաղաքականությունը անվտանգ զարգացման ամենամեծ երաշխիքն է:
Գերտերություններն իրավունք ունեն սխալվելու` հատկապես, որ ունեն սխալներն ուղղելու իրական հնարավորություններ: Փոքր պետություններին ի սկզբանե տրված չէ սխալվելու իրավունք: Մեր բոլոր ողբերգությունները գալիս են վերջին տարիներին գործած դավադիր սխալներից և շարունակվող արկածախնդրություններից:
Սերժ Սարգսյանի թողած արտաքին քաղաքական ճարտարապետությունը` անվտանգության, կայուն զարգացման, խորացող բազմակող ու երկկողմ կապերի, փոխադարձ շահերի և միջազգայնորեն ընդունված իրավահարաբերությունների յուրահատուկ համակցություն էր:
Հայաստանն ուներ և ավելացնում էր իր կշիռը: Առնվազն մեր տարածաշրևանում` Հայաստանն ինքնուրույն գործոն էր, իր շահերի տեսանկյունից`որոշիչ սուբյեկտ:
Ամբողջը կառուցված էր հայեցակարգերի, սկզբունքների, երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերի վրա: Նրբորեն կառուցված և հաշվարկներով իրականացվող քաղաքականության մեջ յուրաքանչյուր դետալ ուներ իր դերն ու նշանակությունը: Ադրբեջանի նախագահը 2022թ. մարտին խոստովանել է, որ «30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին՝ բոլոր ոլորտներում»:
Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը, առաջին իսկ օրերից ձեռմուխ եղավ այդ համակարգի բոլոր դետալները հատ առ հատ քանդելուն: Հետևանքները առավել քան ողբերգական են ու պարզ:
Իրավիճակը մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գնալով ավելի է սրվում ու դառնում մեծ պատերազմների համար պայթյունավտանգ: Այս իրավիճակում մենք ունենք հինը խարխլած և նորը չկառուցած, խայտառակ վատ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն` իր վտանգածված «անվտանգային համակարգով»:
Վերջին վնասն էլ ՌԴ-ՀՀ հարաբերություններին հասցված, թուրքական շահերից բխող հարվածներն են, որն առավել մշուշոտ է դարձրել Հայաստանի ապագան:
Մեր ժողովրդին մնացել է հուսալ, որ սկսվող և հավանական պատերազմները, շղթայական ռեակցիայով չբռնկեն նաև Հարավային Կովկասը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



