Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հստակ քայլերով պետք է ցույց տա, որ կարող է հաղթահարել տնտեսական մարտահրավերները

POLITICS

Հայաստանը 2016 թ. կանգնած է տնտեսական լուրջ մարտահրավերների առջև՝ պայմանավորված հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներով: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մեր տնտեսությունն այնքան դիվերսիֆիկացված չէ, որպեսզի մենք կարողանանք խուսափել Ռուսաստանի տնտեսական բարդությունների ազդեցությունից: Նավթի գները շարունակում են անկում ապրել, իսկ ռուբլին՝ արժեզրկվել: Դուք գիտեք, որ մենք անցած տարի մեծածավալ տրանսֆերտներ կորցրեցինք ռուբու արժեզրկման հետևանքով: Այս տարի էլ տարբեր կանխատեսումներով նավթի գները նվազման միտում ունեն, իսկ դա նշանակում է, որ ռուբլին էլ ավելի է արժեզրկվելու: Հարց է առաջանում՝ մեր հայրենակիցները, ովքեր աշխատում են Ռուսաստանում, ի՞նչ ծավալի գումարներ են ուղարկելու Հայաստան այս պայմաններում: Հիմա հնարավոր է, որ մեր հայրենակիցների մի մասը չգնա Ռուսաստան աշխատելու և մնա Հայաստանում: Մենք պետք է կարողանանք ճիշտ կանխատեսել այդ արտաքին մարտահրավերները, սպառնալիքները»,-՝ նշեց Մելքումյանը:

Պատգամավորն ասաց, որ կառավարությունը պետք է 4-5 պարզ քայլերով ցույց տա, որ Հայաստանն այս տարի կարողանալու է հաղթահարել տնտեսական բոլոր մարտահրավերները, որքանով դա օբյեկտիվորեն հնարավոր է: «Առաջինը՝ շատ հստակ հակամենաշնորհային և մրցակցային հարաբերությունների բարելավման քաղաքականություն պետք է տարվի: Դա միայն խոսքով չէ, պետությունն այս առումով կամք պետք է ցուցաբերի»,- ասաց Մելքումյանը:

Երկրորդ կարևոր քայլը պատգամավորը համարում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: «Եթե կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականությունը տանի ամենաարդյունավետ ձևով, դա միանշանակ լավ ազդեցություն կունենա տնտեսական և սոցիալական խնդիրների վրա: Ժողովուրդը պետք է զգա, որ կառավարությունն իր կողքին կանգնած է»,- նկատեց պատգամավորը:

Երրորդ կարևոր խնդիրը Միքայել Մելքումյանը համարում է ներդրումների պաշտպանության ապահովումը: Նրա խոսքով՝ ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումը պաշտպանված է լինելու, որ ինքը միայն շահելու է դրանից:

Չորրորդ հանգամանքը, որը Մելքումյանը համարում է ամենակարևորը, արտահանման խրախուսման ակտիվ քաղաքականությունն է և վարկավորման պայմանների բարելավումը: «Հարկավոր է գործարարներին տրամադրել ռուսական ռուբլով վարկեր, իսկ կառավարությունը մասամբ պետք է իր վրա վերցնի արտահանողների ռիսկերը: Օրինակ, եթե արտադրողները ցանկանում են իրենց արտադրանքը արտահանել, նրանք վախենում են, որ եթե գնան պայմանագիր կնքեն ռուսական որևէ կազմակերպության հետ, որպեսզի իրացնեն իրենց արտադրանքը, մի քանի ամիս հետո, երբ պետք է ստանան փողը, ռուսական ռուբլին արժեզրկվե լ է, և այդ դեպքում իրենց համար արտահանելը շահութաբեր չէ: Կառավարությունը պետք է կարողանա սուբսիդավորել այդ տարբերությունը: Կառավարությունը պետք է կանգնած լինի ցանկացած արտադրողի կողքին, մենք իրավունք չունենք թեկուզ մեկ արտադրողի կորցնել»,- եզրափակեց պատգամավորը:

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"