Մահացել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը
SOCIETY«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն, «Արվասար» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի սեփականատեր Ռադիկ Սարգսյանն այսօր՝ հունիսի 2-ին, մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին «Արվասար» ռեստորանից:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռադիկ Սարգսյանը մի քանի օր առաջ մեկնել էր Ֆինլանդիա՝ վիրահատվելու նպատակով: Վիրահատությունից հետո առաջացած խնդիրների պատճառով էլ վերջինս մահացել է: Ռեստորանից հայտնեցին, որ առայժմ հայտնի չէ նրան տեղափոխելու, հոգեհանգստի եւ հուղարկավորության օրը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



