«ՀայաՔվե»-ն վճռական է սահմանադրական ճանապարհով մինչև վերջ պայքարել ու կանխել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի հայաթափման ֆոնին մի մեծ հակաքարոզչական ալիք է սկսել աշխատել ՀայաՔվե քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության դեմ՝ ոմանք գիտակցաբար և ուղղորդված, իսկ ոմանք էլ մտնելով սոց․մեդիայում սեփական ճշմարտացիությունն ապացուցելու մոլագար տրենդի մեջ։
Մեղմ ասած չարախնդողների ու ժամանակից շուտ ուրախացողների պակաս չկա՝ մոտավորապես հետևյալ տեքստերով․ «տեսաք, բա որ ասում էի, փուչիկ ա, ժամանակավրեպ ա, անիմաստ ա, եսիմ ում պրոյեկտն ա» ու այս կարգի շատ սնանկ ու սոցիալական մեդիայի վակուումը լցնող կարճաժամկետ ստատուսներ։
Կից հարցազրույցում Nelli Grigoryan-ի հետ մանրամասն զրուցել ենք նաև ՀայաՔվեի ակտուալ առաքելության մասին։
«ՀայաՔվե»-ն վճռական է սահմանադրական այս ճանապարհով մինչև վերջ պայքարել ու կանխել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Հետևաբար որևէ պարագայում ժամանակավրեպ կամ ուշացած չի կարելի համարավել Արցախի ազատոագրման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման համար պայքարը և չի կարելի հրաժարվել ազգային այս անժամկետ նպատակներից, որոնք դրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



