Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կանի ԵՄ-ն, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու համար հարձակվի Հայաստանի վրա․ Տոյվո Կլաար

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախից հայության բռնի տեղահանմանը, կատարվածի պատճառներին և հնարավոր զարգացումներին, Ադրբեջանի դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությանը, հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպման հնարավոր արդյունքներին, ինչպես նաև այն հարցին, թե ինչ քայլերի կարող է դիմել Բրյուսելը, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու նպատակով փորձի նորից հարձակվել Հայաստանի վրա։

Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ճնշման տակ Ստեփանակերտի իշխանությունները ստիպված եղան կապիտուլյացիայի ենթարկվել եւ հայտարարեցին, որ 2024 թվականի հունվարի 1-ից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլեւս գոյություն չի ունենա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը ստիպված է եղել լքել հայրենիքը եւ փախչել Հայաստան՝ փրկելու իր կյանքը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա»։ Եվրամիությունը դիտարկո՞ւմ է տեղի ունեցողը որպես էթնիկ զտում։

Մենք դատապարտել ենք ուժի կիրառումն ու Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար բավականին դժվար էր կանխատեսել, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունն ընդամենը մի քանի օրում կարող է հեռանալ։ Հայ բնակչությունն անվտանգության հետ կապված ողջամիտ մտահոգություններ ունի, և Բաքուն պետք է անդրադառնա այս խնդրին որպես առաջնահերթություն: Խոսքը միայն հանրությանն էական առաջարկ անելու մասին չէ, այն պետք է նաև վստահություն ներշնչի: Հասկանալի է, որ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո մարդիկ վախեցան և որոշեցին հեռանալ։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք նրանցից ոմանք պատրաստ կլինեն վերադառնալ, և ի՞նչ պայմաններով: Մեզ համար կարևոր տարրերից մեկը կարող է լինել երկարաժամկետ բազմազգ առաքելության կամ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը, ինչը կօգնի հավաստիացնել այն մարդկանց, որոնք կուզենան վերադառնալ։ Այս համատեքստում մենք հաշվի ենք առել 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Ղարաբաղում անցկացված ՄԱԿ-ի առաջին առաքելության փորձը։ Վերջապես, ինչ վերաբերվում է տերմինաբանությանը, այս հարցը թողնում եմ իրավաբանների հայեցողությանը։ Ինձ հետաքրքրում է այն, որ ստեղծվեն պայմաններ, որպեսզի ցանկացողները կարողանան վերադառնալ, պաշտպանված լինի մեկնածների ունեցվածքը, պաշտպանվեն մշակութային, կրոնական և պատմական հուշարձանները։

Անցած ամիսներին Բրյուսելն ու Վաշինգտոնը բազմիցս ընդգծել են, որ Ադրբեջանը պետք է անվտանգության եւ առանցքային իրավունքների հարցում լուրջ երաշխիքներ տրամադրի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն այս պահանջը, կարծես թե, ժամանակավրեպ է այլռւս, քանի որ հայերը բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Ինչո՞ւ Ադրբեջանի վրա էական ճնշում չգործադրվեց՝ հետ պահելու նրան ռազմական լուծման գնալուց եւ կանխելու հայերի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։

Իսկապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդներից և ոչ մեկը չկարողացավ կանխել այդ իրադարձությունները։ Ռուս խաղաղապահներն, ակնհայտորեն, ևս ի վիճակի չեղան դա անել։ Ամռանը լարվածությունն աճում էր, և մենք սերտորեն ու ինտենսիվ կերպով գրեթե ամեն օր կապ էինք պահպանում Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունների և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ դիվանագիտական ​​լուծումներ փնտրելու նպատակով: Բայց, ի վերջո, Ադրբեջանը որոշեց ուժ կիրառել, և ԵՄ-ն դա հստակ դատապարտել է։ Գնդակն այժմ Բաքվի դաշտում է, քանի որ պետք է հստակ հացաստիացումներ և ամուր երաշխիքներ տա հայ բնակչությանը, որպեսզի նրանք կա՛մ մնան, կա՛մ վերադառնան:

Ադրբեջանի նախագահը շարունակում է վստահեցնել, որ «ինտեգրման» շրջանակում ապահովվելու են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սակայն Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ենթարկված  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է եղել լքել իր հայրենիքը, իսկ Լեռնային Ղարաբաղը, ամենայն հավանականությամբ, գործնականում հայաթափվելու է։ Այդ դեպքում ի՞նչ իրավունքների ու երաշխիքների մասին այժմ կարող է խոսք լինել։

Երբ նախագահ Շառլ Միշելը 2022թ․ մայիսին առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց այդ մասին՝ ընդգծելով «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծելու անհրաժեշտությունը», Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հայեցակարգը դարձավ միջազգայնորեն կիրառվող եզրաբանություն։ Բոլոր խաղացողները, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը, սա ընկալեցին որպես ապագա համապարփակ կարգավորման առանցքային սկզբունք: Այսօր՝ հայերի զանգվածային գաղթից հետո, սա նույնիսկ ավելի արդիական է։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքը՝ ապրելու այնտեղ, որտեղ նրանք միշտ ապրել են, պետք է երաշխավորվի, և պետք է ապահովվի նրա անվտանգությունը։ Կրկին՝ գնդակն այժմ ամբողջությամբ Բաքվի դաշտում է: Հիմա վճռորոշ ժամանահատված է, որը ցույց կտա, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն վստահությունը բարձրացնելու համար, որքանով դրանք արդյունավետ կլինեն և որքանով Բաքուն կկարողանա համոզել ղարաբաղցի հայերին վերադառնալ։ ԵՄ-ն ունի բազմաթիվ մոդելներ և պրակտիկա, որոնք թույլ են տալիս բնակչության տարբեր խմբերին խաղաղ ապրել միասին, և մենք միշտ պատրաստ ենք եղել դրանցով կիսվել Բաքվի հետ, քանի որ դրանք տեղին են և օգտակար։

Ադրբեջանը ձերբակալում է նախկին քաղաքական գործիչների եւ զինվորականների. առեւանգվել եւ ձերբակալվել են նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԼՂ խորհրդարանի նախագահը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարն ու փոխհրամանատարը, նախկին արտգործնախարարը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Բրյուսելն այս հարցում։

Նախ՝ չեմ սիրում ենթադրություններ անել, թե ինչ կարող է լինել։ Ինչ վերաբերում է տեղի ունեցած ձերբակալություններին, մենք, իհարկե, մտահոգված ենք։ Մենք նախկինում համապարփակ համաներման կոչ ենք արել, և ես համոզված եմ, որ եթե կա ցանկություն հաղթահարելու ավելի քան 30 տարվա հակամարտության ժառանգությունը, ապա կարևոր է շրջել թշնամանքի էջը՝ խոսքով և գործով: Ադրբեջանում խորը սպիներ են մնացել այն բանից հետո, երբ տասնամյակներ շարունակ ստիպված են եղել հարյուր հազարավոր տեղահանվածների հյուրընկալել: Վառ հիշողություններ կան նաև 90-ականների մարտերի և 30 տարվա ավերածությունների մասին։ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության փախուստը ցույց է տալիս նաև անվստահության, թշնամանքի և վախի խորությունը, որը կա, ինչպես նաև ցույց է տալիս, թե Բաքվի և Երևանի ղեկավարությունները որքան քրտնաջան աշխատանք պետք է անեն՝ բնակչության մեջ փոխելու այս խորն արմատավորված հայացքները: Հակամարտության ընթացքում բոլոր կողմերն են հանցագործություններ կատարել. որոշ մարդկանց ձերբակալելն ու հետապնդելը ոչ մի կերպ չի օգնի ազգերին շրջել էջը, այլ ծառայելու է հին վերքերը բորբոքելուն և նորերը ստեղծելուն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողջ հայությունն, ամենայն հավանականությամբ, կլքի Լեռնային Ղարաբաղը՝ կարելի՞ է արդյոք ԼՂ հակամարտության էջը փակված համարել։

Ոչ։ Ինձ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կփակվի, երբ բացվեն սահմանները, երբ մարդիկ վերադառնան իրենց տները, որտեղ էլ որ դրանք լինեն, և հայերն ու ադրբեջանցիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել միմյանց երկրներով և տարածքներով՝ ներառյալ Ղարաբաղը, և, միևնույն ժամանակ, իրենց ապահով զգան։

Բաքվի համար լուրջ հետեւանքներ կլինե՞ն։ Արդյո՞ք ԵՄ-ն, օրինակ, մտածում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կամ էներգետիկ ոլորտում համագործակցությունը սառեցնելու մասին: Եթե ​​ոչ, ապա ինչո՞ւ։

Բրյուսելում 2023թ․ սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական գործողությունից առաջ և հետո դիտարկվել և քննարկվել են մի քանի տարբերակներ։ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն ղարաբաղցի հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել։ Մենք նաև շարունակում ենք մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Եվրամիությունը հնարավո՞ր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Գրանադայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Սա անիրատեսական նպատակ է թվում. ես չեմ հավատում, որ այս պահին կողմերից որևէ մեկը դրան է ձգտում: Այնուամենայնիվ, այն, ինչն ի թիվս այլ բաների ակնկալում ենք տեսնել Գրանադայում հնարավոր հանդիպման արդյունքում, ամուր հանձնառությունն է խաղաղության գործընթացին, սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարումն ու միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Խաղաղության պայմանագրի բուն տեքստի շուրջ քննարկումները պետք է հնարավորինս շուտ վերսկսվեն։

Պաշտոնական Երեւանը զգուշացնում է, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին արտատարածքային միջանցքի բռնի պարտադրումը՝ միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց չի գտնվի վերջինի վերահսկողության տակ։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը՝ նման «միջանցք» բացելու նպատակով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում, եթե հնարավոր դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքում։

Կրկին՝ ես չեմ ուզում ենթադրություններ անել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ապագա համաձայնագրերը չեն նախատեսում ոչ մի արտատարածքային կամ միջանցքային տարբերակ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսպիսով, ցանկացած համաձայնեցված լուծում պետք է հարգի ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։

Ռուսաստանը պնդում է, որ ըստ առկա տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն ակտիվորեն համոզում են Երեւանին դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, փոխել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունն ու խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Արեւմտյան երկրները, ըստ Մոսկվայի, ձգտում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Վերջին երկու տարում մենք բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ ենք տեսել մի շարք ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կողմից։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունքը, բայց ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ այս հայտարարությունները որևէ հիմք չունեն․ և՛ դրանք, թե մենք ուզում ենք «որևէ մեկին դուրս մղել», և՛ այն հայտարարությունները, թե Ղարաբաղի հայերը մոռացվել են։ Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել այդ մասին ուղղակիորեն խոսելու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, այդ թվում՝ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակում։ Երկրորդ կետի վերաբերյալ ուզում եմ հղում անել նախագահ Պուտինի՝ 2020 թվականի հրադադարից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտարարություններին։ Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է որոշեն, թե որ գործընկերներին են ցանկանում ընտրել։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ երրորդ կողմ տարածաշրջանում «հենակետ» ունենալու կանխորոշված ​​իրավունք չունեն։

Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact