Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան
BLOGԱլեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:
Գլուխ գովալ անցյալով և բաժանվել իրարից: Դու հայաստանցի ես, ես՝ ղարաբաղցի, դու սիրիահայ ես, ես՝ ռուսաստանահայ, ես՝ ապարանցի, դու՝ գյումրեցի, վանաձորցի, երևանցի, հետո օրինակ՝ Երևանում՝ կոմիտասցի, կենտրոնցի, արեշցի, հետո՝ մեր թաղ, ձեր թաղ, մեր շենք, ձեր շենք:
Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար: Հերի՛ք է, հերի՛ք:
Ախր սպանելուց մեզ առանձին-առանձին չեն սպանում է, սպանում են բոլորիս մի տեղում ու մի զարկով:
Ես չեմ հավատում, որ այսօր կա մի հայ, որի սրտից արյուն չի գնում, ով ուզում է լինի, որ անկյունում ուզում է լինի և ինչ գաղափարի կրող լինի:
Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել, մենք ոչ դրա ռեսուրսն ունենք, ոչ էլ իրավունքը: Հարցեր ունենք շատ իրար, անհամաձայնություններ՝ ավելի շատ, բայց կա գիծ, որը անցնել չի կարելի, վերջացել է այդ լիմիտը վաղուց, վերջացե՛լ է, լսո՞ւմ եք:
Հա, ու մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս: Հիմա մի բան կա, որ պետք է անենք՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ լինենք: Մեր վերքերը բուժենք ու գնանք առաջ:
Մեր սարերի պես պինդ ենք, սա էլ կանցնենք, դիմանալ է պետք:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



