8 խորհուրդ փորի շրջանում ճարպից ազատվելու համար
LIFEՑանկացած մարդու համար` անկախ սեռից և տարիքից, կարևոր է առողջ և հմայիչ զգալը: Դա է պատճառը, որ այսօր ամենատարածված խնդիրներից մեկն ավելորդ քաշն է: steptohealth.ru կայքի ներկայացրած մի քանի խորհուրդներ կարող են օգնել ազատվել փորի շրջանում կուտակված ճարպից:
1. Շատ ջուր խմեք: Դրա միջոցով օրգանիզմից դուրս են գալիս տոքսիններն ու ճարպերը: Բացի այդ, եթե օրգանիզմը բավարար չափով խոնավ է, այն կարողանում է իրականացնել իր բոլոր ֆունկցիաները:
2. Ձեր սննդակարգում ավելացրեք սննդային հավելումներ: Պարզապես հիշեք, որ դրանք պարտադիր պետք է բնական լինեն: Ցանկալի է, որ դրանք լինեն բանջարեղենի կամ մրգերի տեսքով, քանի որ դրանք շատ վիտամիններ են պարունակում:
3. Նախընտրելի է մրգերն ուտել քաղցած վիճակում: Դա կարելի է անել նախաճաշի ընթացքում. այդպիսով նրանք կօգնեն օրգանիզմից հանել տոքսինները և ճարպերը:
4. Շատ օգտագործեք բանջարեղենային աղցաններ, քանի որ դրանք շատ օգտակար նյութեր են պարունակում: Նախընտրելի է դրանք ուտել ճաշի կամ ընթրիքի ընթացքում, դրանք օրգանիզմին կօգնեն ճիշտ քաշ ապահովել:
5. Շատ կարևոր է նաև օրգանիզմը երկար ժամանակ առանց ուտելիքի չթողնել և փորձել ամեն անգամ ճիշտ մթերք օգտագործել:
6. Անհրաժեշտ է խուսափել քաղցրավենիքից:
7. Պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարեք: Դա կարող է լինել պարը, հեծանիվ քշելը, լողալը, քայլելը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



