Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան
BLOG Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչո՞ւ Ադրբեջանն ու Թուրքիան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ առավելության հասան Արցախի ու Հայաստանի նկատմամբ. պետական բյուջեից աշխատավարձ ստացող, իր կյանքը Հայրենիքի պաշտպանությունից բարձր դասող, «Ի՛մ ետևից» հրամանի փոխարեն «Առա՛ջ գնացեք» հրաման արձակող, 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում 18-ից 20 տարեկան զինվորներին մենակ թողած և առաջնագծից փախած Հայրենիքի դավաճաններ – Պետական հանցագործներ հրամանատարների ՎԱԽԻ, ԽՈւՃԱՊԻ, ՄՈՐԹԱՊԱՇՏՈւԹՅԱՆ պատճառով։
Նոր պարտություններից և նոր զոհերից խուսափելու համար՝ Հայաստանի իշխանությունն օր առաջ պետք է ստեղծի Ռազմական Դատարան և այդ Ռազմական Դատարանի որոշմամբ մահապատժի ենթարկի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում 18-ից 20 տարեկան զինվորներին մենակ թողած և առաջնագծից փախած Հայրենիքի դավաճաններ – Պետական հանցագործներ հրամանատարներին։
Ի դեպ՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը՝ իմ հրամանատարությամբ, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, ուղիղ մեկ ամիս մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը` բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



