Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի շատ խոհանոցներում հիմնական տեղ ունի սխտորը: Այն ծանոթ է բոլորին, սակայն քչերս գիտենք այդ բույսի «հայտնաբերման», սնունդի մեջ օգտագործման պատմությունը: Սխտորի հայրենիքը Կենտրոնական Ասիան է: Այն մշակվել է Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և Հնդկաստանում, քանի որ այդ երկրներում չէին վախենում ուժեղ հոտերից: Իսկ Հին Չինաստանում սխտորն ուներ կողմնակի օգտագործում, որը արդեն իսկ ծանոթ է շատերին վամպիրների մասին պատմություններից: Ենթադրվում էր, որ սխտորը վախեցնելու է չար ոգիներին թաղման արարողության ժամանակ: Հոմերոսյան հերոսների մասին միանգամայն ճշգրտորեն հայտնի է, որ Աքիլլեսը, Ագամեմնոնը և խորամանկ Ոդիսևսը կապ են ունեցել սխտորի հետ, քանի որ սխտորի տտիպ բույրը «Իլիականում» և «Ոդիսականում» խառնված է եղել արյան հոտին:

Դրանից ավելի ուշ ժամանակներում հին հույն մարզիկները մրցույթներից առաջ ծամում էին սխտոր, որն այն ժամանակ համարվում էր «դոպինգ», իսկ դրա օգտագործումը պատժվում էր: Միջնադարում եվրոպացի գյուղացիները սխտորով համեմում էին աղ դրած տավարի միսն ու ծովատառեխը, իսկ ռուս գյուղացիները կատակով ասում էին. «Սխտոր և բողկ, այդ կերպ որովայնը պնդվում է»: Այդ ժամանակներում սխտորով ախտահանումը շատերին է փրկել ստամոքսային հիվանդություններից: Սխտորի հաշվին կա նաև մի հայտնի սխրանք. 1720 թվականին սխտոր- քացախ «դաշինքով» փրկվել են հազարավոր մարսելցիներ (Ֆրանսիա). կանխվել է ժանտախտի համաճարակի տարածումը: Հին հռոմեացիները, ինչպես հին եգիպտացիները, սխտորը օգտագործել են որպես համեմունք որսի մսի և ձկան կերակրատեսակների համար, դրանից պատրաստել են սոուսներ և աղցաններ, այն ավելացրել են տարբեր ճաշատեսակների մեջ:

Նվաճելով Եվրոպան՝ հռոմեացիները այն նվաճել են նաև սխտորի համար. տեղական բնակչությունը լեգեոներներից արագ ընդունել է սխտոր օգտագործելու սովորույթը: Ներկայում սխտորը կարելի է գտնել գրեթե բոլոր խոհանոցներում, այսպես ասած՝ ինչպես շվեդների, այնպես էլ էսկիմոսների սննդակարգում: Բայց, իհարկե, սխտորն ավելի հատուկ է արևել յան ուտեստներին, իսկ հյուսիսային երկրների տնային տնտեսուհիները, լսելով սխտորի բուժիչ հատկությունների մասին, ոգևորության պոռթկումից շտապել են այն ավելացնել անխտիր բոլոր ուտեստների մեջ: Պետք է նշել, որ սխտորի նկատմամբ հետապնդումներ շատ են եղել: Անցյալ դարի խոհարարական գրքերը հաճախ են հեգնանքով հիշատակում այն: Անգլիական սննդին վերաբերող երեք հիմնական գրքերում սխտորի մասին խոսք չկա, կարծես դա այնտեղ չեն էլ ուտում: «Այս բույսի հոտը, գրել է անցյալ դարի անգլիացի հայտնի խոհարարներից մեկը, - վիրավորական է համարվում: Սոխազգիների ամբողջ ընտանիքից սխտորը համարվում է ամենասուրը:

1548 թվականին սխտորը հասել է Բրիտանիա Միջերկրական ծովի ափերից, որտեղ այն առատորեն աճեցվում էր: Մայրցամաքում այն օգտագործվում էր առանց որևէ սահմանափակման, հատկապես Իտալիայում: Ֆրանսիացիները դա ավելացնում են ուտեստների մեջ»: Սկզբնական վիկտորիանական դարաշրջանում արտահայտված այս կարծիքից կարելի է հասկանալ, թե սխտորը դժոխքի ծնունդ է: Այնուամենայնիվ, Անգլիայում դրա հայտնվելու ժամկետները անորոշ են, չնայած կան կոնկրետ ամսաթվեր, բայց դրանք վերցված են «օդից»: Անգամ անգլերեն «գարլիկ»՝ «սխտոր» բառը հայտնվել է դեռ այն ժամանակներից, երբ անգլո-սաքսոնների ցեղերը ջարդում էին բրիտանացիների կելտական ցեղերին: Վայրի սխտորը դարեր շարունակ աճել է անգլիական եկեղեցու բակերում, և ենթադրվում էր, որ պարանոցին գցած սխտորի ուլունքները վանում են դևերին ու վամպիրներին: Ամենայն հավանականությամբ, Անգլիայում սկսել են սխտոր աճեցնել 16-րդ դարից:

Իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներում սխտորի անուններում լատիներենի արձագանք է հնչում: Իսկ, ահա, Ֆրանսիայում ամեն ինչ այլ է: Սխտորի թագավորության ճանաչված մայրաքաղաքը Գասկոնիայի Սեն-Քլեր բնակավայրն է: Ամեն հինգշաբթի ՝ հուլիսից հունվար, առավոտյան Սեն-Քլերում տոնավաճառ է բացվում, որտեղ կա ցուցադրվող միայն մեկ ապրանք՝ սխտոր, իհարկե, բազմաթիվ տեսակների: Մրցակցությունը մեծ է, յուրաքանչյուրը գովում է իր արտադրանքը,անգամ ձգտում են այն ավելի օրիգինալ կերպով դասավորել: Այնտեղ ամեն օր վաճառվում է մոտ հիսուն տոննա սխտոր, իսկ ամռանը՝ անգամ հարյուրից ավելի: Տոնավաճառի գլխավոր հպարտությունը տեղական սխտորն է, որը աշխարհի լավագույն տեսակներից մեկն է: Սխտորն այդ քաղաքում ուտում են տարբեր ձևերով, բայց ավելի շատ հնաոճ եղանակով. պարզապես այն քսում են մի կտոր հացի վրա, իսկ անգամ եթե տապակում են, ապա թեթևակի՝ համարելով, որ ինչքան հում է սխտորը, այնքան համեղ է:

Տոնակատարությունների ընթացքում քաղաքաբնակների համար լուրջ դասախոսություններ են կարդում սխտորի պատմության և դրա մշակման ավանդույթների վերաբերյալ: Եվ դրա կողքին՝ հրապարակներում, տիկնիկային ներկայացումները կրկնօրինակում են այդ ամենը: Ռուսաստանում սխտորը հայտնվեց էպիկական ժամանակներում՝ մոտավորապես 9-րդ դարում: Եվ ոչ թե արևմուտքից, այլ հարավից՝ Բյուզանդիայից, և շատ արագորեն տարածվեց:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards