Զեմֆիրան ու Mujuice-ը ներկայացրել են «Վերադարձիր տուն» համատեղ երգի տեսահոլովակը
VIDEOԵրգչուհի Զեմֆիրան ու Ռոման Լիտվինովը, ով ավելի շատ հայտնի է որպես Mujuice, ձայնագրել են համատեղ «Վերադարձիր տուն» կոմպոզիցիան, որի տեսահոլովակը արդեն տարածվել է համացանցում,-տեղեկացնում է Past.am-ը:
«Զեմֆիրայի հետ ծանոթացել ենք 2012-ին: Անցած տարի ես նրան ուղարկեցի իմ դեմոները, նրան դուրս եկավ այդ երգը, որը արդյունքում դարձավ մեր մեծ համատեղ աշխատանքի արդյունքը, ինչի համար ես անչափ ուրախ եմ»,- «Աֆիշա» պարբերականին տված հարցազրույցում ասել է երգիչը:
«Վերադարձիր տուն» -ը Լիտվինովի նոր՝ Amore e Morte («Սեր և Մահ») ալբոմից է, որի ռելիզը պլանավորված է փետրվարի 14-ին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



