Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։
Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։
Իսկ Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել։ Ու, հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ շատերը ուղիղ շփման հնարավորություն չեն ունեցել, այդ թախանձագին խնդրանքների մեծ մասը եղել է իմ միջոցով։
Փող ուզողների առանձին ցանկ էլ կա…
Սա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ապշահար են, թե որտեղից այսքան հայրենասեր մարդու նկատմամբ այսքան հակաքարոզ։
Հիմա կարևորն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ազատ արձակվի, ու ամեն բան պետք է անենք, եթե չենք ուզում աշխարհով մեկ ազգովի խայտառակ լինել։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



