Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան
BLOGԲարոյական սկզբունքներ, մարդկային նկարագիր, կարեկցանք ու գիտակցություն ունեցող կառավարությունները, ցանկացած արտակարգ իրավիճակի կամ աղետի արդյունքում, զոհերի հիշատակը հարգող սգո օրեր են հայտարարում: Կախված հանգամանքներից` այդ արարողակարգն ունենում է սփոփանքի, կարեկցանքի, գնահատանքի, համախմբման, ոգեկոչման կամ այլ բարոյա-հոգեբանական նշանակություն:
Համամարդկային այս նորմը չի վերաբերում ո´չ կենդանական աշխարհին, ո´չ էլ հասարակության նկատմամբ թշնամական տրամադրված անբարո իշխանություններին:
Ինչպե՞ս կարող է պերֆեկտթիվիներով, «նիկոլփաշինյաններով», «սամվելբաբայաններով», «լոսիքիսոներով», «գնելսարգսյաններով», «վահագնալեքսանյաններով» ու «հանրայինձայներ»-ով անընդհատ կերակրվող հասարակությունները չբարոյազրկվել: Որովհետև, որպեսզի կարողանան հայրենազրկել, պետք է հասարակությանն էլ դարձնեն իրենց նման:
Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան, ու չհարցնեն, թե ո՞վ է այս անվերջանալի զոհերի ու աղետների պատճառը: Ու չտուժի հայի արյունով աշխատող իշխանական մեքենայի շարժիչը:
Նիկոլական բոսյակների թրքածին իշխանությունը սգո օրերով լցրել է Հայ ժողովրդի` առանց այդ էլ տխուր պատմությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



