Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ Առաքելյան
POLITICS«Ապրելու Երկիր» երկիր կուսակցության անդամ՝ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը այն մասին, որ Արցախի նոր իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից և դա հանգեցրել է ստեղծված իրավիճակին։
Արցախցիներն ասում են, որ 2021թ․ սկսած Արցախի իշխանությունները պարբերաբար քննարկումներ են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք տեղի են ունեցել ինչպես ռուս խաղաղապահների միջնորդությամբ, այնպես էլ առանց իրենց։
Ըստ արցախցիների՝ մի քանի անգամ այդ հանդիպումներին Ստեփանակերտում մասնակցել են նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանները, որոնցից վերջինը եղել է Արցախի շրջափակումից օրեր առաջ։
Ադրբեջանի կողմից քննարկման թեման միշտ եղել է ինտեգրացիան, որին համաձայն է եղել և պնդել է Հայաստանի իշխանությունը, և որին դեմ են գնացել Արցախի ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները, քանի որ ինտեգրացիայի միակ պլանը եղել է Արցախի հայաթափումը։
Ուզում եմ ասել, խոսելուց առաջ հիշեք, որ «գյուղից մարդ կա»…
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



