Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով
SOCIETYՌազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածներին հայ այրվածքաբանների հետ անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով։
Նախարար Մկրտչյանը Բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգհեմի համալսարանի «Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի» պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համագործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները:
Սթիվ Ջեֆերին և իր թիմն այրվածքաբանների հետ համատեղ բժշկական ծառայություններ կմատուցեն տուժածներին:
44-օրյա պատերազմի օրերին ևս բժիշկն ու իր գլխավորած խումբը Հայաստանում էին՝ շուրջ երկու շաբաթ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացնելով տարբեր բարդությունների վիրահատություններ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



