Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Այս մղձավանջը, ազգային խայտառառակությունն ու անարգանքն այլևս չի կարելի հանդուրժել...

SOCIETY

Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն շուրջ մեկ շաբաթ այս հայրենադավ իշխանությունների հեռացմանն ուղղված գործողությունները չեն տալիս ակնկալվող արդյունք: Եվ, բնականաբար, դա այդքան հեշտ չի լինելու: Հեշտ չի լինելու, որովհետև իշխանությունների թիկունքում կանգնած են հզոր ու նենգ  ուժեր, որովհետև նրանք տիրապետում են ֆինանսական ահռելի միջոցների, իսկ նրանց անամոթությունն ու անպատկառությունը սահմաններ չունի: Այս  իրավիճակում,  որպեսզի շարժումը լինի արդյունավետ, և կարճ ժամանակում հասնենք մեր նպատակին, շարժումը պետք է կրի համազգային բնութ  և լինի կազմակերպված: Շարժումը համակարգող կոմիտեն էլ համազգային ներկայացվածություն պետք է ունենա: Կոմիտեի կազմի ընտրությունը չպետք է լինի մեկ-երկու քաղաքական ուժի կամ դաշինքների  մենաշնորհը, այն չպետք է փակ լինի այլ քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների համար: Որպեսզի համակարգող կոմիտեն ունենա  հանրային վստահություն, հեղինակություն և ազդեցություն հանրային բոլոր շերտերի վրա, նրա կազմում պետք է ներկայացված լինեն հանրապետության քաղաքական-հասարակական ազդեցիկ ուժերի, հոգևոր դասի, մտավորականության, զինվորականության ու քաղաքագիտական հանրության ընտրանին՝ փորձառու, նվիրյալ և հանրային վստահություն վայելող ներկայացուցիչները: Այդ սկզբունքով կոմիտեն ձևավորելուց հետո պետք է առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինել իշխանությունների հեռացման իրատեսական քարտեզի, երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու դրույթների մշակման, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորման ու վարչապետի թեկնածուի ընտրության ու հանրությանը ներկայացման պատասխանատու գործին: Նպատակահարմար կլինի, որ  համակարգող կոմիտեն ունենա նաև պրոֆեսիոնալներից կազմված մշտական գործող աշխատակազմ:

Սիրելի՛ հայրենակիցներ,  զոհասեղանին է դրված  Արցախը, Հայաստանը, հայի ազգային արժանապատվությունն ու լինելիությունը իր պատմական տարածքում: Երկրի ու ժողովրդի համար այս օրհասական պահին պետք է մի կողմ թողնել բոլոր տեսակի անձնական ու կուսակցական նեղ  շահերը, ամբիցիաներն ու կամակորությունները: Մենք կանգնած ենք պատասխանատու երկընտրանքի՝ ստրկության, հայրենազրկման, թրքահպատակության և արժանապատվության, պետականության ու մեր պատմական տարածքում ապրելու ընտրության առջև: Իսկ այս իշխանություններին հանդուժելը, նվաստացման ու ինքնաոչնչացման հետ հաշտվելը պարզապես ազգային խայտառակություն են և անպատվություն: Հիմա ազգի ու երկրի փրկությունը քաղաքական ընդդիմության համախմբման, ազգային էլիտայի և ժողովրդի նվիրյալ ու առաջադեմ հատվածի, համազգային համերաշխության  մեջ պետք է  փնտրել: Արցախում Հայաստանի իշխանությունների  հանցավոր անտարբերության ու անգործության արդյունքում ամեն Աստծո օր դաժանորեն կոտորածի են ենթարկվում մեր հայրենակիցները, իսկ հապաղելը հանցագործություն է, հապաղելը մահ է, հապաղելը անդառնալի նոր կորուստների պատճառ  կարող է դառնալ, Սյունիքի հանձնումը կարող է լինել: Հաղթանակն ու հաջողությունն էլ երաշխավորված են այնտեղ, որտեղ կա միասնություն, համախմբում, պայքարելու և ապրելու կամք:

ՀԱՅԿ  ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության   թեկնածու

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California