Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


«Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

POLITICS

Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը:

Ադրբեջանի հանցավոր իշխանությունը, օգտվելով ձևավորված աշխարհաքաղաքական՝ իր համար բարենպաստ իրավիճակից, աշխարհի գրեթե բոլոր պետությունների լռելյայն համաձայնությամբ կամ հրապարակային աջակցությամբ, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արցախում հետևողականորեն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն։

Այս միջազգային նշանակության հանցագործությունն ընթանում է ռասսայական խտրականության, հայատյացության, քսենոֆոբիայի բացահայտ դրսևորումներով, հոգևոր և մշակութային ժառանգության անթաքույց ոչնչացմամբ կամ յուրացմամբ: Հատկանշական է, որ էթնիկ զտման և ցեղասպանության հատկանիշներ պարունակող գործողություններն Ադրբեջանն իրականացնում է Արցախի 10 ամսից ավելի տևող ամբողջական շրջափակման միջոցով, որը ս.թ. սեպտեմբերի 19-ին վերաճեց ռազմական ագրեսիայի՝ ուղեկցելով խաղաղ բնակչության, այդ թվում մանկահասակ երեխաների, ծերերի դաժան սպանություններով, առևանգումներով, խոշտանգումներով և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով, որոնց թվում հարկ է նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու» առնչությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության, որևէ իրավական արժեք ու ուժ չունեցող, զուտ քաղաքական հարթության վրա արված հայտարությունը իբրև հիմք ընդունելով, հավուր պատշաճի չի կատարում իր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։

Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի իշխանության կողմից ընդունված նորմատիվ իրավական փաստաթղթերում արդեն անթաքույց ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմավարական ծրագրերն ու ռազմական պլանավորումները: Նշված իրավական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը փոխարինվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով, ինչը սկզբունքային հակասության մեջ է գտնվում ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային-իրավական այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և արժեքների հետ:

Խորը տագնապով և անհանգստությամբ արձանագրում ենք նաև այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ:

Անվիճելի է, որ ստեղծված վիճակը հետևանք է առաջին հերթին ազգային շահերից չբխող, Հայաստանի իշխանությունների՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ անկախության հռչակագրի հիմնարար սկզունքների և հիմնադրույթների դեմ գործելու քաղաքականության, դիտավորությամբ կամ անհրաժեշտ չափով չհաշվարկված ու չհիմնավորված հայտարարությունների և գործողությունների, ինչի արդյունքում այսօր ՀՀ-ն հայտնվել է միջազգային մեկուսացված վիճակում, զրկվել է որևէ իրական ու գործուն դաշնակիցներից,, մնացել է միայնակ իր դարավոր թշնամիների դեմ:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ։

Կարևոր ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անունից միջազգային պայմանագրեր կնքելու, իրավունքներ և պարտավորություններ ստանձնելու ողջ գործընթացում անհրաժեշտ է խստորեն պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրությունների և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների ամբողջական իրացումը:

Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, որը պետք է արտահայտի Հայաստանի ողջ ժողովրդի կամքը:

Պահանջում ենք նաև, որ Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ձեռնպահ մնան Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր տեսակի, այդ թվում՝ Հայաստանի պատմական տարածքները անհարկի ադրբեջանական կամ թուրքական համարելու կեղծ, անհիմն և հակահայկական հայտարարություններից և ձևակերպումներից` թշնամական պետությունների կողմից իրենց ցեղասպան գործողություններն արդարացնելու հնարավորություն չընձեռելու նպատակով:

Առաջնահերթ և հրատապ ենք համարում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ամրագրումն ու դրա ապահովման ու երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրման նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև իրենց հայրենիքը հարկադրաբար լքած Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը Մայր Հայաստանում:

Հայաստանի իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներից, խոշտանգումներից, ցեղասպանության այլ դրսևորումներից պաշտպանվելու, կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը՝ համակարգված և ոչ տարերային քաղաքականությամբ։

Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև Արցախի մարտահրավերներին դիմագրավելու հարցում հանրության ներուժը համախմբելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում, ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես կանխարգելել ներքին ատելություն հրահրելուն հանգեցնող և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող ուժային կառույցների և իրավապահ ու դատական համակարգի ապօրինի գործողությունները, իսկ վերջիններիս հորդորում ենք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, բացառել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացումը, ինչպես նաև ազգային և պետական շահին հակասող՝ քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիք դառնալը: Դա ստորացուցիչ, իրավաբանին և արժանապատիվ Հային ոչ վայել վարքագիծ է, ինչին այսօր ամեն քայլափոխի ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում:

Ողջ հայ ժողովրդի համար ստեղծված այս օրհասական վիճակում պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները։

Կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպությունների, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

 

Գագիկ Ղազինյան       իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Դանիելյան    իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արա Գաբուզյան          իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե Հովհաննիսյան          իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վոլոդյա Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահրամ Ավետիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Առաքելյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորիկ Այվազյան       իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Սիմոնյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Գևորգյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Դավթյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Ալեքսանյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տաթևիկ Դավթյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Թավադյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արփինե Հովհաննիսյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սիմոն Ֆարմանյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արտակ Ասատրյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Ղազինյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Վարդանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Թաթոյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդան Այվազյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Ենգոյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սայադ Բադալյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օլիմպիա Գեղամյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Խաչիկյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդ Եսայան                իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Հովհաննիսյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղուկասյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխեն Սողոմոնյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռուբինա Պետրոսյան          իրավաբանական գիտությունների թեկնածու

Կարեն Հակոբյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Տիգրան Նաղդալյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռոզա Աբաջյան             իրավաբանական գիտությունների թեկնածու

Գևորգ Վիրաբյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշոտ Պետրոսյան       ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ

Գոհար Ավագյան          ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Դավիթ Թովմասյան    ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Էլիդա Գրիգորյան    ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մանե Խաչատրյան       ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիամ Նիկոյան       ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիա Հովհաննիսյան       ուսանող, գիտական խորհրդի անդամ

Լիաննա Սերոպյան    ուսանող, գիտական խորհրդի անդամ

Թամարա Ղազարյան    ուսանող, գիտական խորհրդի անդամ

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth