Yerevan, 28.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոտքերի և իրանի հագուստ». կապրիի և շորտերի յուրատեսակ «խառնուրդ». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շորտերից երկար՝ մինչև ծնկները հասնող տաբատը, որը բավականին կիպ հպվում է ոտքերին, կոչվում է բրիջի: Երբեմն դրանք համարվում են շորտի տարբերակ, թեև ավելի տրամաբանական է բրիջին վերագրել կտրված տաբատների դասին։ Ի դեպ, «բրիջի» անվանումը գալիս է հին ֆրանսիական broc բառից, որը նշանակում է «ոտքերի և իրանի հագուստ»։ Բրիջին հայտնվել է 1700-ականներին: Այն ժամանակ դրանք հագնում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Դրանք կարճեցված կիպ տաբատներ էին, որոնք կրում էին վերնազգեստի տակ։ Կանանցը կոչվում էր բլումեր, իսկ տղամարդկանցը՝ կյուլոտ։ Դասական բրիջի տաբատները հայտնվել են 18-րդ դարի վերջին ձիավարության համար։ Դրանք հագնում էին երկարաճիտք կոշիկներով։ Բրիջիները բնական ձևով էվոլ յուցիայի ենթարկված կուլոտներ էին՝ կարճ տաբատներ, որոնք Եվրոպայում կրում էին ազնվական դասի մարդիկ 17-18-րդ դարերում:

Տղամարդկանց զգեստապահարանում երկար տաբատների տարածման հետ մեկտեղ բրիջին դեռ պահպանել է իր կարևորությունը ձիասպորտում: Քսաներորդ դարի կեսերից բրիջին սկսում է «ձգվել» դեպի սպորտ, լողափ, ամենօրյա ամառային նորաձևություն: Բրիջիի ժողովրդականությունը վրա է հասել 20-րդ դարում, երբ շատ կինոաստղեր սկսել են դրանք օգտագործել ինչպես առօրյայում, այնպես էլ հեռուստաէկրաններին։ 1940 թվականին հայտնվեց բրիջիի մեկ այլ տեսակ՝ բրիջի-կապրի (մինչև սրունքի կեսը կտրված կիպ տաբատ): Անունը գալիս է տեղանքից, որտեղ նրանք հայտնվել են (Կապրի՝ իտալական կղզի): 70-ականների սկզբին բրիջիի նկատմամբ հետաքրքրությունը թուլացավ, բայց արդեն 90-ականների կեսերին ժողովրդականության նոր աճ արձանագրվեց:

Վերջին բումերից մեկը բրիջիի ներառումն էր նոր Gap հավաքածուի մեջ: Այդ նորաձև բրիջիները շատ մոտ են կապրի տաբատին. խնդիրն այստեղ երկարությունն է: Բրիջիի սովորական երկարությունը մինչև ծնկները կամ մի փոքր ավելի բարձր է, սակայն այդ սեզոնին նորաձևության տների և դիզայներների պոդիումներում հայտնված գրեթե բոլոր մոդելները ծնկից ցածր էին, ինչը նրանց հավասարեցնում էր կապրիին։ Բրիջիները հիմա էլ չեն կորցնում իրենց ժողովրդականությունը և սեզոնից սեզոն հայտնվում են նոր դիզայներական տատանումներով, գույներով և անսովոր ձևերով։ Հիմա դրանք տարբերվում են երկարությամբ, ոճով և կտորի նյութով։ Շատ կարճ բրիջին վիզուալ կարճացնում է այն կրողի ոտքերը։

Մինչև սրունքների կեսը հասնող բրիջիները զգալիորեն մեծացնում են կոնքերը և ոտքերի ամբողջ վերին մասը։ Կան բիզնես բրիջիներ, որոնք ամենից հաճախ պատրաստվում են զուսպ գույների կոստյումի գործվածքից: Առօրյա ոճում օգտագործվում են ջինսից, բամբակից, ատլասից, թավշից և շատ այլ գործվածքներից կարված բրիջիներ: Սպորտային բրիջին կարվում է առաձգական շնչող գործվածքից, որի մեջ հարմար և հիգիենիկ է սպորտով զբաղվել, վազք կատարել կամ օգտագործել բացօթյա աշխատանքների ժամանակ։ Տղամարդկանց բրիջին կանանցինից ոչ պակաս է տարածված, թեև առավել հաճախ տղամարդիկ դրանք հագնում են ամռանը կամ սպորտով զբաղվելիս:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card