Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հանուն գազի ու նավթի ԵՄ-ն կապեց իր ձեռքերն ու անտեսեց մարդկանց ճակատագրերը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

inosmi.ru-ն «Ինչպես ԵՄ-ն կապեց իր ձեռքերը Բաքվի գազով» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ Figaro հրատարակության, Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի շահերն ապահովելու հարցում ԵՄ պասիվությունը կարելի է շատ պարզ բացատրել։ Խնդիրը նավթն ու գազն են: Եվրամիությունը, 2014 թվականից հետո կենտրոնանալով Մոսկվայի դեմոնիզացիայի վրա և հրաժարվելով Ռուսաստանից՝ որպես մատակարար, կախվածության մեջ է ընկել Բաքվից։ Ուղղակի ԵՄ երկրների թերթերում այդ մասին չեն գրում։ Ադրբեջանը դարձել է ԵՄ գազի այլընտրանքային մատակարարներից մեկը, և Եվրամիությունն այնքան էր ցանկանում ազատվել ռուսական գազից կախվածությունից, որ անտեսեց Հայաստանն ու ղարաբաղցի հայերի ճակատագիրը։

Եվրամիությունը Ադրբեջանից ողորմություն մուրալուց ավելի լավ բան չի գտել. նման կերպ կարելի է ամփոփել ԵՄ-ի գործողությունները Հարավային Կովկասում: Իզուր չէ, որ անցյալ տարի Լաս Վեգասի Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալ յանը վրդովվեց ԵՄ-ի և Հայաստանի հավերժ կովկասյան մրցակցի միջև գազի մատակարարումների կրկնապատկման համաձայնագրի ստորագրումից։ Իսկ մի քանի օր առաջ ձախ և աջ ֆրանսիացի 60 պատգամավոր Բրյուսելին աղաչում էր, որ որևէ առնչություն չունենա այն երկրի հետ, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մեջ։ Օլիվ յե Ֆորը (սոցիալիստ), Ռենո Մուսելիեն (հանրապետական) և Յանիկ Ժադոն (էկոլոգ) դեմ են արտահայտվել «ռազմական նկրտումներ ունեցող պետությունից ԵՄ նոր կախվածությանը»։ Եվ այդ պետությունը Ադրբեջանն է։ Բայց այդ ամենն ապարդյուն էր։

2022 թվականի հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքու կատարած այցի ժամանակ ժպտալով կեցվածք էր ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին, երբ բանակցություններ էր վարում մինչև 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումների աստիճանական ավելացման շուրջ։ Կասպից ծովի ափին գտնվող այդ նախկին խորհրդային հանրապետությունը, որը հարուստ է ածխաջրածիններով, դարձել է ԵՄ կարևոր մատակարար հենց այն պահին, երբ ուկրաինական հակամարտությունից հետո փոխարինող էր փնտրում ռուսական «թշնամական» գազի համար։ 2022 թվականին Բաքուն ԵՄ է մատակարարել 12 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ավելի քան 30 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։ Իսկ ֆոն դեր Լեյենի ստորագրած համաձայնագիրը նախատեսում է քանակը 12 մլրդ խմ-ից հասցնել գրեթե 20 մլրդ խմ-ի։

Իրադարձությունների այդ շրջադարձը ԵՄ երկրներին դարձրել է Ադրբեջանի հիմնական պատվիրատուն։ ԵՄ-ն չի օգնում հայ ժողովրդին, և Հայաստանի կողմնակիցները չեն կարողանում հաշտվել դրա հետ։ Որոշ դիտորդներ ԵՄ-ին մեղադրում են հայ ժողովրդին չաջակցելու և ադրբեջանական ագրեսիայի դեմ դիրքորոշվելուց հրաժարվելու մեջ։ Մյուսները դատապարտում են Բաքվին տրված քարտ բլանշը։ «Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այնքան հեռուն գնաց, որ Ադրբեջանը հայտարարեց վստահելի գործընկեր, - դժգոհել է սենատոր Պիեռ Ուզուլիասը,- դա նշանակալի դիվանագիտական ազդանշան է, որն ուղարկվել է Իլհամ Ալիևին, քանզի ենթադրում է, որ ԵՄ-ն չի ընդդիմանա Ադրբեջանի պատերազմին: Դա Եվրոպայի կապիտուլ յացիան է»: Բացի այդ, բոլորը գիտեն, որ Բաքուն զենք է գնում՝ օգտագործելով էներգակիրների արտահանման եկամուտները։

Այդ արտահանումները կազմում են նրա տնտեսության հիմքը, որն աճել է Եվրամիությունից գազի պահանջարկի ավելացման շնորհիվ, չնայած վերջինս մշտապես քննադատում է Բաքվին ժողովրդավարության բացակայության համար: ԵՄ-ի հետաքրքրությունը Բաքվի գազի նկատմամբ, որը 2000-ականների կեսերից ուղղորդվում էր ամերիկացիների կողմից Ռուսաստանին չեզոքացնելու համար, 2014 թվականին կրկնապատկվեց այն պատճառով, որ ԵՄ-ն, գոնե մասամբ հրաժարվելով իր էներգետիկ ռեսուրսներից, ցանկանում էր պատժել Ռուսաստանին Ղրիմի համար: ԵՄ-ն, որն իրեն անհրաժեշտ գազի ու նավթի 40%ը գնում էր Ռուսաստանից, գիտակցելով իր կախվածությունը, դիտարկեց բոլոր հնարավոր այլընտրանքները։ Եվ այդ ժամանակ էլ հայտնվեց Ադրբեջանը: Եվ հիմա Բաքվի գազը գնում է Եվրոպա:

2020 թվականին Կասպից ծովի խորքերից բնական գազի առաջին ծավալները ԵՄ հասել են այն գազատարով, որը սկիզբ է առնում Ադրբեջանից, այնուհետև Վրաստանի տարածքով անցնում Արևել յան Եվրոպա և վերջապես Իտալիա։ Այդ նախագիծը նախաձեռնել է Բրյուսելը։ «Անցյալ տարի ԵՄ երկրները շտապ փնտրում էին գազի գլոբալ մատակարարներ,- հիշում է IRIS միջազգային և ռազմավարական հարցերի ինստիտուտի էներգետիկ փորձագետ Ֆրենսիս Փերինը,- գազ արտադրող որոշ երկրներ չեն ցանկանում մեզ մատակարարել այս հումքը, մյուսները չեն կարող մատակարարել ավելին, քան ներկա քանակը: Պետք էր գտնել մի երկիր, որը ցանկանում և կարող է: Եվ այդպիսի երկիր գտնվեց: Եթե չլինեին Ռուսաստանի հետ խնդիրներն իր արդեն գործող գազատարներով, չէր լինի Ադրբեջանին դիմելու պատճառ: Մյուս կողմից՝ գազի ոլորտում առկա խնդիրները բացատրում են այն փաստը, որ Եվրոպան ավելի զգույշ է դարձել Բաքվին իր սովորական քննադատության մեջ (եվրոպական արժեքներին չհամապատասխանելու համար)»:

Այդուհանդերձ, մասնագետի պնդմամբ, Ադրբեջանին ավելի շատ է պետք ԵՄ-ն, քան հակառակը։ «Մենք կարևոր իրացման շուկա ենք Բաքվի համար»,- ասել է նա: Հաշվի առնելով այն, որ ԵՄ-ն տարեկան սպառում է 400 միլիարդ խորանարդ մետր գազ, Բաքուն «նրան մատակարարում է փոքր քանակություն, այն է 5 %-ից էլ պակաս», կարծում է Կլիմայի տնտեսագիտության ինստիտուտի եվրոպական ծրագրի ղեկավար Թոմաս Պելերին-Կարլենը, որը հիշում է, որ դիվերսիֆիկացիան Եվրամիության արտաքին էներգետիկ քաղաքականության հիմքն է: «Մենք իրականում այդքան էլ կախված չենք Բաքվից: Բրյուսելը մատակարարման պայմանագրեր է կնքել նաև այլ մատակարարների հետ, ինչպիսիք են Ալժիրը, Քաթարը և Նորվեգիան, որը դարձել է մայրցամաքի առաջատար մատակարարը»,-ընդգծել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia