Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

novorosinform.org-ը «Ղարաբաղը չի ներում դավաճանությունը. Փաշինյանի փոխարեն «Պուտինը» կգա Հայաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի բնակչության համար Ղարաբաղի կորուստն իսկական ողբերգություն է, և ժողովուրդն անմիջապես դուրս է եկել հանրահավաքների՝ պահանջելով «դավաճան վարչապետ» Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել ցուցարարներին շուրջօրյա բողոքի ցույցեր սկսել։ Սկսվող «մայդանն» անմիջապես սկսել են ցրել ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, որոնք նաև բերման են ենթարկել առանձնապես ակտիվ ցուցարարներին։ Բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընդդիմախոսներից ոմանք կառավարության շենքի վրա հարձակում իրականացնելու կոչեր են հնչեցնում: Ըստ ցուցարարների, ճգնաժամը սրվել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Փաշինյանի հայտարարություններից հետո։

Երկրի ղեկավարին դա չեն կարող ներել, բայց հնարամիտ Փաշինյանը սողանցք է գտել՝ ասելով, որ «Հայաստանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված տեքստի պատրաստմանը և չի եղել քննարկումների կողմ»։ Նման կերպ նա փաստորեն հրաժարվել է կատարվածի պատասխանատվությունից և հայտարարել, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Շատերը կարծում են, որ ոստիկանությունը դրանից հետո է սկսել հատուկ միջոցներ կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականը քննարկելիս պետք է առաջին հերթին նշել, որ ոստիկանությունը, զինվորականները և հատուկ ծառայությունները դեռևս գտնվում են վարչապետի ենթակայության տակ, հետևաբար իրականացնում են պետական կառույցների և պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության խնդիրները։ Ուստի, դժվար թե ցուցարարները կարողանան ուժով հասնել իրենց նպատակներին։

Բացի այդ, ժողովրդական բողոքը միշտ էլ սահմանափակ է միջոցների և հնարավորությունների առումով։ Այստեղ կարելի է հիշել հեղափոխական, մարքսիստ տեսաբան և խորհրդային պետության ղեկավարներից մեկի՝ Վլադիմիր Լենինի խոսքերը. «Ցանկացած հեղափոխություն ինչ-որ բան արժե միայն այն դեպքում, եթե այն գիտի՝ ինչպես պաշտպանվել»։ «Ամբոխը, հավանաբար, կարող է ներխուժել կառավարության շենքը: Բայց հետո՞: Նրանք պետք է ճանաչվեն, և եթե հիշում եք, Կիևում «մայդան» տեխնոլոգիան հենց այն էր, որ ցուցարարների բոլոր գործողությունները անմիջապես ճանաչվում էին Արևմուտքի կողմից: Դա այստեղ տեղի չի ունենա, և, հետևաբար, Փաշինյանը չի հեռացվի։ Նա տանիք ունի։ Ժամանակին Յանուկովիչը տարօրինակ կերպով տանիք չուներ, բայց Փաշինյանը ունի։ Եվ, հետևաբար, այստեղ, ինչպես նման դեպքերում է միշտ լինում, իրավիճակի զարգացումը կախված կլինի ուժերի հարաբերակցությունից»,- ասել է Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի քաղաքագետ Վլադիմիր Բրուտերը։

Իսկ ընդհանրապես, այդ քաղաքական գործչին աջակցում են իր պատգամավորներն ու «հայկական վերնախավի» զգալի մասը, որոնք իրենց առաջնորդի հետ բացահայտ արևմտամետ կուրս են բռնել և հրաժարվել Ռուսաստանից օգնություն խնդրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ «Դա մի տեսակ խորամանկ գազար է, որը տրվում է հերթական էշին (տեղական էլիտա) հոտոտելու, նա հոտոտում է ու հավատում, որ կստանա այդ քաղցրավենիքը: Բայց իրականում կենդանուն խաբում են, և շուտով մենք կտեսնենք Ադրբեջանական պետությանը Ղարաբաղի աստիճանական ինտեգրման գործընթացը»,- իր կարծիքն է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Ռոման Ռոմանովը։ Հայաստանը վաղուց համարվում էր Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Անդրկովկասյան տարածաշրջանում։ Երկու երկրների դիրքորոշումները համընկել են համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ, կար համագործակցություն ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում։

Ուստի շտապ պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանը մնա բարեկամ։ Բայց դրան, ըստ ամենայնի, հնարավոր չի լինի հասնել ներկայիս վարչապետի հետ։ «Փաշինյանի փոխարեն կարող է գալ տեղի Պուտինը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա Ղարաբաղյան պատերազմի վետերան է, հասկացող մարդ է, գիտի, թե ինչ է քաղաքականությունը, մարդ, ով հասկանում է, թե ինչ են դաշնակցային պարտավորությունները, և նա ուղղակի Ռուսաստանի բարեկամն է, ինձ թվում է, դա սպառիչ նկարագրություն է: Հայաստանում այլ քաղաքական գործիչներ չկան, եթե այնտեղ լինեին քաղաքական գործիչներ, նրանք թույլ չէին տա դավաճանել ազգային շահերը, բայց կան տարբեր նմանակողներ, իսկ Քոչարյանն այն մարդն է, որը մեզ պետք է, այո»,- ասել է ռադիոհաղորդավար, հրապարակախոս և քաղաքական վերլուծաբան Արմեն Գասպարյանը։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առճակատումն ավարտվել է, ապա շտապենք վստահեցնել, որ ամեն ինչ վկայում է իրավիճակի դեպի էլ ավելի մեծ քաոսի աստիճանական անցման մասին։

Անդրկովկասյան տարածաշրջանում հիմնարար հակասությունները չեն լուծվել, այնտեղ պարզապես չկա գերիշխող ուժ։ Պետք է հասկանալ, որ դա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, դա ավելին է՝ վեճ յուրաքանչյուր պետության գոյության համար: «Ե՛վ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը պարբերաբար պնդում են, որ պատմականորեն մինչև իր ի հայտ գալու պահը մյուս պետությունը գոյություն չի ունեցել, հետևաբար այդ հողերը պետք է պատկանեն իրեն։ Եվ այդ ամենը կարող է հանգուցալուծվել միայն պետություններից մեկի լուծարմամբ»,- վստահ է Ռոման Ռոմանովը։ Ուստի, կանցնեն տարիներ, իսկ գուցե տասնամյակներ, և երկու պետությունների բանակները մարտի դաշտերում կրկին կատաղիորեն կբախվեն։

Ամեն ինչ կախված կլինի արտաքին հանգամանքներից և հիմնական խաղացողների շահերից։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ արդեն խաղադրույք են կատարում, որ Ադրբեջանն ավելի մեծ հնարավորություն ունի կլանելու իր հակառակորդին, քանի որ նրան աջակցում են Թուրքիան, նավթադոլարները և երկրի տարածքով դեպի Եվրոպա լրացուցիչ գազատարներ կառուցելու հնարավորությունը: Իսկ Հայաստանին կարող է փրկել Ռուսաստանը, բայց դա պահանջում է, որ Երևանի առանձին անհատներ ունենան ցանկություն ու հավատարմություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia