Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Լակմուսի թուղթ՝ բոլորի համար․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության հարցը բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում: Մեր հայրենակիցների մի մասը, հնարավոր է, չնայած ուշ գիշերվան (ո՞ր նորմալ մարդն է հիմա կարողանում քնել), ուշադիր հետևում էր այդ նիստի ընթացքին, հնչող ելույթներին, տրվող գնահատականներին: Ասել, թե օտարների, այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցվող գնահատականներում շատ անակնկալներ կային, այնքան էլ ճիշտ չի լինի:

Օրինակ` Ռուսաստանի ներկայացուցիչն աշխատում էր որոշակի հավասարակշռություն պահել` թերևս ելնելով «խաղաղապահ առաքելություն» ունենալու կարգավիճակից, միաժամանակ խորհրդային քարոզչության հանգվույն՝ անընդհատ, հատուկ ընդգծելով իր ներկայացրած պետության ու նրա ղեկավարի դերակատարումը՝ տարածաշրջանում ռազմական գործողությունները 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ դադարեցնելու, եռակողմ հայտարարության, նաև այս օրերին կրակի դադարեցման հարցերում:

Արևմտյան տերությունների ներկայացուցիչները շեշտը դնում էին Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի գործողությունների, մարդկանց տարրական իրավունքների շարունակական ոտնահարումների անթույլատրելիության վրա, իսկ հանդիմանանքներն էլ ուղղված էին Ադրբեջանին: Հիմնականում այն առումով, որ անթույլատրելի բան են անում, և այդպես շարունակ: Այդ առումով կարելի է հիշատակել հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը խոսեց Արցախի հայությանը երաշխիքներ տրամադրելու մասին, նմանապես չմոռացավ Ադրբեջանին կոչ անել, որ անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները: Մեծ հաշվով, իսկապես էլ հնչեցված դիրքորոշումներում առանձնապես անակնկալ կամ անսպասելի բան չկար: Ամեն մեկը՝ իր շահին համահունչ արտահայտվեց:

Այդ համատեքստում Թուրքիայի ներկայացուցիչը, բնականաբար արդարացնելով Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության իրականացումը, չմոռացավ էլի «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակել՝ հասկացնելով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին հավաքված «միջազգային հանրությանը», որ այդ բոլոր ելույթներն իրենց համար նույնն են, ինչ գայլի գլխին Ավետարան կարդալը: Դա չափազանց պարզ ակնարկ էր չհասկանալու համար, որ Արցախում հայության բնաջնջումն իրականացնելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես հարձակվելու են Հայաստանի Հանրապետության վրա՝ «միջանցք բացելու» անվան տակ Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակադրմամբ: Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ԱԽ երեկվա հրատապ նիստում ելույթ ունեցողներից ոչ մեկը, կոնկրետ՝ «միջազգային հանրության» ոչ մի ներկայացուցիչ չընդունեց սեփական մեղավորությունը կատարվող ողբերգության մեջ: Բանն այն է, որ դեռևս օգոստոսին Հայաստանի պահանջով արդեն հրավիրվել էր ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ՝ Արցախի խնդրով, կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Արցախը կես տարուց ավելի շրջափակելու, այդպիսով հումանիտար աղետ ստեղծելու հարցով: Բայց այն ժամանակ ՄԱԿ-ը որևէ հետևության չհանգեց:

Ու այդպիսով ստացվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսյան նիստը գործնականում լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի հայության դեմ ծավալած ցեղասպանական բնույթի հարձակումը, որին ադրբեջանական թուրքերը «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ են հրամցնում միջազգային հանրությանը: Եվ երեկ, ահա, «պոստ ֆակտում» հավաքվել էր նույն «միջազգային հանրությունը» և մեկումեջ սրտաճմլիկ ելույթներ էր ունենում ցեղասպանության ենթարկվող հայերի, Ադրբեջանի կողմից «ռազմական գործողությունների» անթույլատրելիության մասին, գեղեցիկ, գուցե շատերի համար սրտաշահ բաներ էր ասում մարդու իրավունքների, կյանքի երաշխիքների վերաբերյալ: Ինչևէ: Դա երկդիմի պահվածքի ու «կռվից հետո բռունցքներ ճոճելու» տպավորություն էր թողնում, իսկ առանձին ելույթներից ուղղակիորեն նավթի հոտ էր փչում: Դե, «միջազգային հանրության» համար, մեծ հաշվով, ադրբեջանական նավթը, սեփական շահերը շատ ավելի թանկ են, քան հայ երեխաների արյունը:

ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ամեն դեպքում, կարևոր էին Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների ելույթները: Սկսենք Հայաստանը ներկայացնող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթից: Այդ ընդարձակ խոսքն, իհարկե, մանրամասն այստեղ չենք մեջբերի, մանավանդ, որ շատերը լսել են, իսկ մյուսներն էլ հնարավորություն ունեն պաշտոնական աղբյուրներում գտնել այն ու հանգամանորեն ծանոթանալ: Թույլ տանք մեզ նկատել, որ այս անգամ Արարատ Միրզոյանի ելույթը բավականին խնամքով էր նախապատրաստվել, բավականին ընդգրկուն էր, սևեռված էր Արցախի հայության կենսական իրավունքների ու դրանց ապահովման անհրաժեշտության վրա, կային կոնկրետ առաջարկություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո որոշակի քայլեր կատարելու մասին: Եթե հաշվի առնենք, որ ելույթ էր ունենում Արցախը պաշտոնապես ուրացած, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանության ներկայացուցիչը, ապա Արարատ Միրզոյանի ելույթը, կարելի է ասել, վատը չէր, նույնիսկ անակնկալ կերպով վատը չէր:

Ավելին, Արարատ Միրզոյանը փաստական նշումներով, եղելությունների նկարագրությամբ ու թվարկումով մերկացրեց Արցախի հայության դեմ Ալիևի, Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունն ու այս օրերին շարունակվող բացահայտ ոճրագործությունը՝ մարդկության դեմ հանցանքները: Ի դեպ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը սկսեց ելույթ ունենալ, Արարատ Միրզոյանը լքեց դահլիճը: Սա շատերը համարեցին գրեթե հերոսական արարք: Իհարկե, փոքրիշատե արժանապատվություն ունեցող որևէ մեկը հազիվ թե կարողանար լսել Բայրամովի զառանցանքները: Սակայն վստահ ենք, որ Միրզոյանն, այնուամենայնիվ, ծանոթացել է հանցագործ, ցեղասպան, ահաբեկիչ երկրի ԱԳ նախարարի ելույթին, որը Հայաստանի ներկայացուցչի ելույթի տպավորությունը թուլացնելու համար երկարաշունչ ստերի հետ միասին պարզապես մեջբերեց...

Արարատ Միրզոյանի անմիջական շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Արցախի բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնում: Ու ընդհանրապես, եթե նկատել եք, թե՛ նույն «միջազգային հանրությունը», թե՛ նույնիսկ թշնամիները Արցախում կատարվողը արդարացնում ու լեգիտիմացնում են՝ առաջին հերթին հղում տալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին...

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia