Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ընդվզման գործողությունները չպետք է ինքնանպատակ, առավել ևս՝ ապարդյուն ու լինեն․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Եվ Հայաստանը, որը մի ժամանակ Արցախի անվտանգության երաշխավորն էր, ընդամենը սովորական դիտողի դերում էր և չէր արձագանքում Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործություններին։ Դրա փոխարեն Հայաստանի գործող իշխանությունները զբաղված են միայն ռուս խաղաղապահներին մեղադրելով, թե նրանք չեն կարողանում ապահովել արցախահայության անվտանգությունը։ Եվ զարմանալի չէ, որ ՀՀ իշխանությունների այսպիսի պահվածքը գնահատվեց Ադրբեջանի կողմից՝ Արցախի նկատմամբ գործողությունները միջազգային հանրության առաջ լեգիտիմացնելու տեսանկյունից։

Ալիևն անգամ հայտարարեց, թե Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն ցուցաբերեց, և իրենք դա գնահատում են: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերումներ էր անում Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից՝ ցույց տալու համար, թե Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մի կողմից՝ միայն իրենց իշխանության մասին մտածող ու իրենց աթոռներից կառչած Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ոչ կոմպետենտ պահվածքն ու Արցախից հրաժարվելու քաղաքականությունը, մյուս կողմից էլ՝ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը Արցախում տեղի ունեցող հանցագործությունների հետ կապված բողոքի ալիքի բարձրացման պատճառ դարձան։

Սակայն նույնիսկ այս պարագայում ընդվզման գործողություններն առաջին հերթին աչքի ընկան իրենց մասնատվածությամբ և տարանջատվածությամբ։ Օրինակ՝ բողոքի դուրս եկած մարդկանց մի մասը հավաքվում է Հանրապետության հրապարակում՝ պահանջելով իշխանափոխություն, մարդկանց մյուս մասը՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ բողոքելով Ռուսաստանի գործողություններից և մեղադրելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին։ Մյուս կողմից՝ Ազատության հրապարակում հավաքվածներն էլ մեղադրում էին Հանրապետության հրապարակում և ՌԴ դեսպանատան մոտ հավաքվածներին։ Եվ պարզ է, որ այս դեպքում խոսքը ոչ թե ապակենտրոն հավաքների, այլ տարանջատ գործողությունների մասին է։ Այնինչ, միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, տարանջատ գործողությունները միայն օգնում են Նիկոլ Փաշինյանին ու նրա՝ ավեր, մահ ու կորուստ բերող իշխանությանը, իսկ հակազդող ուժերը ջլատվում են։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները շահագրգռված են, որ բողոքի գործողությունները միասնական ու հատկապես համակարգված չլինեն։ Այս առումով, իհարկե, կարևոր է, որ վերջապես համակարգվող մարմին ստեղծվեց՝ Ազգային կոմիտեի տեսքով։ Բայց պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք, որ գործողությունները պետք է լինեն մանրամասն կշռադատված ու խելամիտ, որպեսզի հնարավոր լինի պահպանել, այլ ոչ թե պարպել գեներացված էներգիան՝ ցույց տալու համար, որ սա ոչ միայն իշխանափոխության, այլ առաջին հերթին հայրենիքի հարց է։ Ու այս խնդրում պետք է շատ զգույշ լինել. եթե նորից պետք է հասարակությունն իր էներգիան պարպի, գնա ու ավելի խորը հիասթափության մեջ հայտնվի, ապա պարզ է, որ այս ամենը լավ տեղ չի տանելու։ Մյուս կողմից էլ՝ չպետք է ուժերը վատնել այնպիսի ուղղություններով, որոնք արդյունք չեն ունենալու։ Այսինքն, ձեռնարկվող գործողությունները չպետք է ինքնանպատակ լինեն։

Հարկավոր է, որ ընդդիմության քայլերը միտված լինեն կոնկրետ չափելի արդյունքների հասնելուն, երբ գործողությունները համակարգող մարմինը իրավիճակից դուրս գալու կոնկրետ ելքեր կառաջարկի։ Օրինակ՝ խոսք եղավ նաև Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Իրականում այս հարցում պետք է գործել «հազար չափել, մեկ կտրել» սկզբունքով՝ հաշվի առնելով դրա հնարավոր հետևանքները։ Ի վերջո, այստեղ առկա են օրենսդրության նրբություններ։ Սահմանադրության 115-րդ հոդվածում նշված է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Այսինքն, նախ պետք է անհրաժեշտ քանակությամբ պատգամավորների ստորագրություններ հավաքվեն, դրան զուգահեռ պետք է ներկայացվի վարչապետի այնպիսի թեկնածուի, որը լայն ընդունելություն կգտնի հանրության կողմից, ինչն էլ լրացուցիչ լեգիտիմություն կհաղորդի խորհրդարանական ընդդիմության գործողություններին։ Սրան գումարած՝ անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ քանակի քվեներ խորհրդարանում ընդդիմությունը չունի, մեծամասնությունը քպական «նիկոլներ» են, կամ, ինչպես նրանցից մեկն ասաց ժամանակին, «ուսապարկեր»: Վերջապես, գործընթացը սկսելուց առաջ պետք է նաև ի նկատի ունենալ, որ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ իշխանությունները կարող են արտակարգ դրություն մտցնել, քանի որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Մի խոսքով, ցանկացած քայլ պետք է լինի կշռադատված, չափված-ձևված, առավել ևս հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն հրահանգեց ոստիկանությանը՝ դիմել ծայրահեղ վայրագությունների, ընդհուպ արյուն թափել, իսկ իրավապահ մյուս մարմիններին՝ անվերապահ ծառայել ոչ թե երկրին ու պետությանը, այլ իրեն՝ քրեական վարույթներ հարուցելով ընդդիմադիրների նկատմամբ, ինչը և, ի դեպ, անում են այս օրերին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia