Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ավանի մանկապարտեզում երեխաներին հարվածած տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին նշված մանկապարտեզի սաներից մեկի ծնողից հաղորդում է ստացվել՝ մանկապարտեզի ներքին տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ սույն թվականի օգոստոսի 2-ին հիշյալ մանկապարտեզի մաքրուհու կողմից 2022թ. հունվարին ծնված երեխային հարվածելու և իր որդու հասցեին վերջինիս և մանկապարտեզի տնօրենի կողմից անվայել արտահայտություններ հնչեցնելու, բիրտ վերաբերմունք ցուցաբերելու մասին: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում հաղորդում ներկայացրած ծնողը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել այլ տեսագրություններ ևս, որոնց զննությամբ տվյալներ են ստացվել նաև՝ մանկապարտեզի մանկահասակ այլ երեխաների նկատմամբ նմանատիպ ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, ինչպես նաև՝ մանկապարտեզի աշխատակիցներն ու տնօրենը։ Ուսումնասիրվել են վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսանյութերը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի տնօրենը, գիտակցելով երեխաների անօգնական գտնվելու հանգամանքը, նույն մանկապարտեզի մաքրուհու հետ խմբի կազմում, 2023թ. օգոստոսի 2-ին, սեպտեմբերի 12-ին և 14-ին մանկապարտեզի խնամքին հանձնված երեխաների խնամքը պատշաճ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իրենց քայլերով մանկահասակ երեխաների մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, բիրտ կերպով սաստել են երեխաներին, վախ առաջացնելու միջոցով հոգեկան ազդեցություն գործադրել, հարվածել են երեխաներին՝ նրանց  պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ  և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի. դատարանը որոշում է կայացրել՝ տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանք, իսկ մաքրուհու նկատմամբ՝ վարչական հսկողություն, 1մլն դրամի չափով գրավ և պաշտոնավարման կասեցում  խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California