Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչի՞ հետևանք են Փաշինյանի ջղաձգումները․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ մեծ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարի նիստուկացը, վարվելակերպը, բառապաշարը, պահվածքը և տոնայնությունը։ Հատկապես ժողովրդավարական երկրներում պետության ղեկավարը խոշորացույցի տակ է. առանց մտածելու մի քայլի, ոչ ճիշտ արտահայտության կամ սխալ պահվածքի արդյունքում այդ գործչի վարկանիշը կարող է էականորեն տուժել կամ միանգամից անկում ապրել։ Իսկ վատթարագույն դեպքում, երբ լուրջ դժգոհություն գեներացվի, ապա կարող է նաև տվյալ ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի կամ հետաքննության գործընթաց սկսվել։ Այլ է իրավիճակը Հայաստանում: Կարող ենք ասել՝ բացարձակ այլ է: Մեր երկրում երկրի ղեկավար համարվող անձը՝ հատկապես 2018 թվականից հետո, կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է, ու դա այդպես էլ անցանկալի հետևանքների չհանգեցնի։ Նա կարող է օգտագործել ամենացածրակարգ բառապաշարը, օգտվել հայհոյախոսությունից, մերկապարանոց արտահայտություններ թույլ տալ, գոռգոռալ, ջղաձգվել, կորցնել ինքնատիրապետումը, հանդես գալ սպառնալից տոնով, ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։

Դժվար է պատկերացնել մի այլ երկիր, որտեղ կարող են հանդուժել շրիշակի մակարդակից ցածր բառապաշար ու ոչ ադեկվատ պահվածք դրսևորող նման ղեկավարի։ Ընդ որում, Փաշինյանը նման պահվածք դրսևորեց իշխանության գալու հենց սկզբնական շրջանից, երբ «թավշյա հեղափոխությունը» վերածվեց փշերի ու ատելության հեղափոխության։ Դեռ ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել 2018 թվականին նման պահվածքը՝ հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և իշխանությունները փորձում էին այդ էյֆորիկ էներգիան որևէ կերպ պահել։ Իսկ ներկայում ո՛չ էյֆորիա կա, առավել ևս՝ ո՛չ էլ էյֆորիայի տրամադրություն՝ կապված Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված բարդ ու օրհասական իրավիճակի հետ։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Փաշինյանը շարունակի իր ներմուծած «ավանդույթներն» ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի հանրահավաքին այնպիսի բառապաշարով, ջղաձգումներով ու գոռգոռոցներով հանդես գա, որը բոլոր չափանիշներով անհարիր է ոչ միայն երկրի ղեկավարին, այլև ցանկացած իրեն հարգող գործչի։

Նույնիսկ իշխանական ու մերձիշխանական հատվածի շատ ներկայացուցիչներ են արդեն նկատում, որ էյֆորիկ տրամադրությունները վաղուց անցել են, ու այլևս երթերով, գոռգոռոցներով ու նման բառապաշարով հնարավոր չէ արդյունքի հասնել, ինչն, ի դեպ, ապացուցեցին նաև կիրակնօրյա ընտրությունները։ Բայց խոսքը նույնիսկ դրանց արդյունքների մասին չէ, այլ Փաշինյանի գոռգոռոցների և ջղաձգումների դրդապատճառների: Կարծում ենք՝ այստեղ դրանք մի քանիսն են ու խորքային։ Նախ՝ արձանագրենք, որ Փաշինյանը լուրջ անհանգստություն ու վախեր ուներ (ունի) ոչ միայն Երևանի ավագանու ընտրությունների, այլև ընդհանուր իրավիճակի հետ կապված։ Առաջին հերթին այդ վախերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունների հետ, քանի որ Փաշինյանը հասցրել է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դրա փոխարեն փորձում է սիրաշահել արևմտյան երկրներին, բայց Արևմուտքից ևս ցույց են տալիս, որ ամենևին նրա կարիքը չունեն։

Այսինքն, նա սկսում է պետք չլինել ոչ մեկին՝ զուգահեռ զրոյացնելով վստահությունն ու վարկանիշից մնացած փշուրները երկրի ներսում: Խոսքը մեկի մասին է, որը 2020 թվականին խոստանում էր այնպիսի փաստեր ներկայացնել, որոնց միջոցով ներսից կպայթեցներ Ադրբեջանը ու կապակայունացներ այդ երկրի ներքաղաքական կյանքը, բայց հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի մասով դարձել է լուռ կատարող, ու հայաստանյան ընդդիմությանն է հաթաթաներ տալիս, որին Ալիևն էլ, ի դեպ, բնորոշում է որպես ռևանշիստ։ Փաստացի իր գործելաոճով Փաշինյանը նաև հակառակորդին է սիրաշահում՝ ցույց տալով, որ ինքն անփոխարինելի է նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հստակ հասկանում է, որ իր ոտքերի տակից հողը փախչում է, ինքը չունի այն ժողովրդականությունը, որ ուներ մի քանի տարի առաջ։

Անգամ նախընտրական հավաքի վիճակն այնքան տխուր էր, որ սկսում էր ուրվագծվել կիրակնօրյա ձախողումը: ՔՊ-ի վիճակն այնքան ծանր է, որ անգամ օտարերկրացիների էին բերել հավաքին։ Եվ երբ մարզերից եկածներն էլ քայլերթից հետո գնացին իրենց գործերին, հավաքի մասնակիցների քանակը շեշտակի նվազեց այն աստիճան, որ հայաստանյան քաղաքական դաշտում փոքրիշատե դերակատարություն ունեցող մեկը հաստատ այդքան մարդ կհավաքի: Բայց, ի տարբերություն Նիկոլի, կհավաքի սեփական կամքով եկածների, այլ ոչ թե ստիպողաբար, վախեցնելով կամ թեկուզ «սիրաշահելով», այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ:

Վերջապես, շատ փորձագետների կարծիքով, արդեն իսկ մտավախություններ ունենալով իր հեռացման շուրջ՝ միգուցե գոռգոռոցներով ու ատելության խոսքով Փաշինյանը փորձում է նաև երկրում իրավիճակի ապակայունացման հիմքեր ստեղծել, որն իրեն թույլ կտա երկարացնել իր պաշտոնավարումը։ Դրա համար էլ սևերի ու սպիտակների դիսկուրսը նոր թափով է բորբոքվում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից սերմանված ատելության խոսքն ու թշնամանքը մի օր շրջվելու են հենց իրենց դեմ։ Իսկ նույն հպարտ քաղաքացիները, որ ծափահարում էին Փաշինյանին, մի օր էլ քշելու են Փաշինյանի իշխանությանը։ Դրա հիմքերը նկատելի են: Սեպտեմբերի 17-ը՝ վկա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall