Yerevan, 07.June.2026,
00
:
00
BREAKING


Մեծ է հավանականությունը, որ Ալիևը մինչև տարեվերջ պատերազմ սկսի․ պոլսահայ լրագրող

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար ճգնաժամի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ermeniahaber.am-ը զրուցել է պոլսահայ լրագրող Արիս Նալջիի հետ։

Համառոտ կենսագրական

Արիս Նալջըն ծնվել է 1980թ․ Ստամբուլում։ Աշխատել է «Ակոս» շաբաթաթերթում որպես խմբագիր և հոդվածագիր։ Նա հայտնի է թուրքական ARTI Tv-ում իր «Կամուրջ» հեռուստածրագրով։ Այժմ նրա հոդվածները հրապարակվում են «Artı Gerçek» լրատվականում։

- Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կարող եք ասել և ինչպե՞ս եք գնահատում այս կապակցությամբ միջազգային հանրության արձագանքները, միջանցքը բացելու համար Ադրբեջանի վրա ճնշումների բացակայությունն ու անգործությունը։

- Շատ բազմաշերտ հարց է։ Նախ այս իրավիճակն ընդունելի որևէ կողմ չունի։ Առաջին փուլում, ի պատասխան Փաշինյանի և ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչման, Ադրբեջանը կարծում է, որ կարող է փակել Լաչինի միջանցքը և այնտեղ վերահսկողություն իրականացնել։ Գործնականում դա հնարավոր է, բայց դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրի կանոնները չեն պահպանվում, քանի որ ստացվում է այնպես, որ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ տրված խոստումները չեն կատարվում։ Ադրբեջանը միշտ «պայմանավորվածությունները» իր օգտին է դարձնում, ինչն է թույլ է տալիս վերջինիս օգտագործել տեքստի անըմբռնելի/ չհասկացվող հատվածները։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը մինչ այժմ հայերին առնչվող ո՞ր միջազգային պայմանավորվածությանն է հավատարիմ մնացել, որ հիմա էլ կարծում ենք, թե հավատարիմ կմնա այս վերջին պայմանագրին։ Նույն կերպ, ստորագրվելիք ցանկացած խաղաղության համաձայնագիր նույնպես պարտավորեցնող ոչ մի ազդեցություն չի ունենա Ալիևի ռեժիմի համար։

Պետք է նկատել, որ հայերը պարտվեցին Ղարաբաղյան պատերազմում. Ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հայերին։ Որպես այս պատերազմի հաղթող՝ Ադրբեջանն ամեն իմաստով ավելի ամուր դիրքեր է կառուցում։ Ուկրաինայի պատերազմի պատճառով այն կարիքը, որն ավելացել է Ռուսաստանի մոտ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ նույնպես Ադրբեջանին ապահովում է իրեն անհրաժեշտ կոնյուկտուրան։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա դրանք ոչ բավարար եմ համարում։ Այս արձագանքները թերևս միայն մինչ այժմ ապահովել է այն, որ Ադրբեջանը չի կարողանում սահմանին սիրիացի վարձկաններ կուտակել, ինչպես դա արեց նախորդ պատերազմում։ Բացի այդ, Ադրբեջանն անտեսում է միջազգային ասպարեզից իրեն ուղղված խոսքերը։

Ինչպես Թուրքիան է, որպես Ալիևի ռեժիմի մեծ եղբայր, տարիներ շարունակ ցեղասպանության վերաբերյալ ժխտողական քաղաքականություն վարել և ականջ  դրել աշխարհի այլ երկրների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներին, այնպես էլ այժմ Ալիևի ռեժիմն է նույնը անելու։

Մյուս կողմից այն, որ հիմա Արևմուտքը ցույց է տալիս, թե իբր օգնում է Հայաստանին, դա ապագայում սկսվելիք պատերազմի ընթացքում ուղղակիորեն արևմտյան դիվանագետների միջոցով Հայաստանից տեղեկատվություն ստանալն է։ Արևմուտքը  Ուկրաինային նույնպես միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել և մեծ քանակությամբ սպառազինության աջակցություն, սակայն դա մինչ այժմ չի փոխել Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը: Հայաստանի նկատմամբ Արևմուտքի տեսակետը ոչնչով չի տարբերվի Ուկրաինայի նկատմամբ ունեցած հայացքից։ Ես ավելին չեմ սպասում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia