Ալիևափաշինյանական «խաղաղության դարաշրջանը» նոր պատերազմի հանդեպ մշտական վախի զգացումն է. Արա Աբրահամյան
SOCIETYՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին
«Այսօր առավել ակնհայտ է, որ տարածաշրջանում Ալիևափաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Արցախի հումանիտար ճգնաժամն է, Ալիևի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններն ու բռունցք թափ տալն է, նոր պատերազմի և անհայտության հանդեպ՝ մշտական վախի զգացումը: Դա տարածաշրջանային անվտանգային համակարգի կազմաքանդման փորձ է, որը՝ Ռուսաստանի առանցքային դերակատարության շնորհիվ, ավելի քան երեսուն տարի ապահովել է հայերի բարեկեցությունը՝ անկախ առկա խնդիրներից:
Հայաստանի և Ռուսաստանի ճակատագրերը կապակցված են դարերով և այնտեղ ապրող մեր գրեթե երեք միլիոն հայրենակիցները համոզված են, որ Հայաստանի ուժը Ռուսաստանի հզորության մեջ է»,- ասել է Արա Աբրահամյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



