Պետք է ամեն ինչ անենք, որ դրսում հստակ հասկանան, որ Արցախում հումանիտար աղետը միտումնավոր է ստեղծվել Ադրբեջանի կողմից. Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարևոր է, որ միջազգային հանրությունը ճշգրիտ պատկերացում ունենա Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Պետք է ամեն ինչ անենք, որ դրսում հստակ հասկանան, որ Արցախում հումանիտար աղետը միտումնավոր է ստեղծվել Ադրբեջանի կողմից՝ արցախահայությանն իրենց ենթարկելու ու էթնիկ զտման քաղաքականությունն իրականացնելու նպատակով: Պարզապես այդ ամենը «փաթեթավորվում է» եվրոպական բարեհունչ տերմիններով:
Հենց այդ մասին եմ վերջերս խոսել հնդկական Newsx պարբերականի և Շվեյցարիայի հանրային RTS ռադիոյի հետ հարցազրույցներում:
Հատկապես կարևոր եմ համարում հնդկական լրատվամիջոցի՝ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Եվս մեկ անգամ արձանագրեցի, որ Ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական բանակցող դառնալու և իրական խաղաղության ուղղությամբ աշխատելու փոխարեն ընտրել է զորքերը և տեխնիկան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների մոտ տեղակայելու տարբերակը: Ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միշտ էլ եղել են Ալիևի քաղաքականության անբաժանելի մասը: Սակայն ուժը երբեք չի կարող լուծում ապահովել։ Եվս մեկ ագրեսիայի ընտրությունը, որը հանգեցնելու է նոր մարդկային ողբերգությունների թե՛ հայ, թե՛ ադրբեջանական ժողովրդի համար, ծառայում է միայն մեկ նպատակի՝ ամրապնդել Ալիևի բռնապետական ռեժիմը։ Ալիևից և նրա ընտանիքից բացի ոչ ոք չի շահում պատերազմից, ու ադրբեջանական հասարակությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ պետք է կռվեն և մեռնեն Ալիևի բռնապետությունը երկարացնելու համար:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



