Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ պետք է անեն Իրանն ու Ռուսաստանն այս վիճակում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv-ն «Իրանն իր Հատուկ ռազմական գործողությունն է նախապատրաստում Ադրբեջանում. արդյո՞ք Մոսկվան կօգնի երկնքից» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասում աշխարհաքաղաքական շախմատի խաղատախտակի դասավորությունը գնալով ավելի պարզ է դառնում: Մի կողմից՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո իրեն չգիտես ինչ պատկերացրած Ադրբեջանն է, մյուս կողմից էլ՝ Իրանն ու Ռուսաստանը մտադիր չեն Հայաստանը հանձնել նրան։ Ըստ մամուլի հրապարակումների, Ադրբեջանը մոբիլիզացնում է պահեստազորայիններին, զորքեր է կուտակում և տեղափոխում շփման գիծ, իսկ Իսրայելն ու Թուրքիան բացահայտ զինում են նրան: Իրանը ևս ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ։ Թեհրանը Բաքվին հասկացնում է, որ հայ-իրանական սահմանն անխախտելի է:

«Վերջին բանը, ինչը հիմա «պետք» է Ռուսաստանին, հերթական պատերազմն է, որը կարող է բռնկվել Հարավային Կովկասում և ստիպել Մոսկվային միջամտել: Այնտեղ Ռուսաստանն ունի իր ամենակարևոր հենակետը՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանը, որը արգելափակում է թուրքական ազդեցության ընդլայնումը։ Բացի դա, Լեռնային Ղարաբաղում տեղակայված են խաղաղապահներ, որոնց նկատմամբ սպառնալիքների ստեղծումը կարող է ընկալվել որպես Ռուսաստանի դեմ ագրեսիայի ակտ»,– գրել է «Ջենթլմենների լիգա» տելեգրամյան ալիքը։ Անդրկովկասյան ներկա բախումների էությունը հասկանալն անհնար է առանց պատմությանը նայելու։ Մասնավորապես, ո՞վ և ի՞նչ է եղել Անդրկովկասում մինչև 19-րդ դարի սկզբին ռուսների այնտեղ մտնելը։ Ադրբեջան ընդհանրապես չկար, Մեծ Հայքի և Վրաց Թագավորության փոխարեն միմյանց դեմ պատերազմող և հերթով կա՛մ Թուրքիայի, կա՛մ Պարսկաստանի կողմից հպատակված փոքր մելիքություններ ու խանություններ էին։ Չնայած բրիտանացիները զինեցին Իրանին, բայց Ռուս-իրանական պատերազմի ժամանակ Իրանը պարտություն կրեց, բնակչությունը միաձայն աջակցեց Ռուսաստանին, քանի որ Անդրկովկասի «ռուսական նվաճման» արդյունքը հավերժական ներքին պատերազմների ավարտն էր և հայերի ու վրացիների բնաջնջման կանխումը, որն այսօր չեն սիրում հիշել։

Ի՞նչ ունենք այսօր: Դեպի Արևմուտք կողմնորոշված Վրաստան, որը մեծապես գնվել է թուրքերի կողմից, «բազմաուղղվածությամբ» բզկտված Փաշինյանի Հայաստան, և Թուրքիայի ու Իսրայելի կողմից զինված ու հրահրված Ադրբեջան։ Փաշինյանը հիմա ունի բոլոր հնարավորությունները պատմության մեջ մտնելու որպես Ղարաբաղի ապագա ցեղասպանության համահեղինակ և հայոց պետականության գերեզմանափոր։ Բարեկամության մեջ լինելով Արևմուտքի հետ, բայց միևնույն ժամանակ, չգիտես ինչու, հավատալով, որ Ռուսաստանը կկռվի իր համար, Փաշինյանը լիովին պարտվեց Ադրբեջանին Ղարաբաղյան վերջին պատերազմում։ Իսկ հիմա էլ Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, ինչը նշանակում է, որ Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է և նույնիսկ պարտավոր է Պուտինին արտահանձնել Արևմուտքին։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն պահանջներ է ներկայացնում ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ:

Հանուն ճշմարտության պետք է ընդունել, որ Ռուսաստանի քաղաքականությունն է դարձել Հայաստանում «փաշինյանիզմի» բուծման հիմք։ Հայաստանի հետ կապված (ինչպես և Ուկրաինայի)՝ ռուսական էլիտաների շրջանում գերակշռել է անգործությունն արդարացնող տեսակետը: Նույն կարգախոսներով կործանվեց նաև ԽՍՀՄ-ը։ Ըստ արևելագետ Կարինե Գևորգյանի, «Ռուսաստանին անհրաժեշտ է անվտանգություն հարավից, բայց Ռուսաստանում ադրբեջանա-թուրքական հզոր «գազային» լոբբիի շնորհիվ Ադրբեջանին ամեն ինչ ներված է՝ անգամ հաշվի չառնելով նրանց օգնությունը Ուկրաինային»։ Ներկայում Հայաստանի համար վերջին հնարավորությունն Իրանն է, որը սահմանին լուրջ զորախումբ է կենտրոնացնում։ Իրանը հիանալի հասկանում է, որ եթե թուրքերը խժռեն Ղարաբաղն ու Հայաստանը, հաջորդը լինելու է իրանական Ադրբեջանը։ Իրանցի ադրբեջանցիները, ոչ առանց պատճառի, Իսրայելի հետ համագործակցության պատճառով Ադրբեջանի ադրբեջանցիներին դիտարկում են որպես«համաշխարհային սիոնիզմի» ջատագովներ և շիիզմի դավաճաններ, քանի որ թուրքերը, ի տարբերություն իրանցիների, սուննիներ են, իսկ Ադրբեջանի «սուննիացումը» լրիվ ընթացքի մեջ է։ Բացի այդ, բազմաթիվ «Իրանի գործակալներ» են Ադրբեջանում բանտ նետվում։

Դժվար է այս ամենը գնահատել այլ կերպ, քան տարածաշրջանում գերակայության համար պատերազմի նախապատրաստում, որտեղ Ադրբեջանը թուրքերի գլխավորությամբ հանդես է գալու որպես «Ուկրաինա», իսկ նրանց թիկունքում Բրիտանիան ու Իսրայելն են: Ուստի, Իրանը անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ։ «Իրանը Անդրկովկասը դիտարկում է որպես իր կենսական շահերի տարածք և, ի տարբերություն Ռուսաստանի, մտահոգված է նրա անվտանգությամբ։ Հետևաբար, մի բան կանի։ Կա՛մ հեռահար հարվածներ կհասցնի, կա՛մ զորք կուղարկի ու Ադրբեջանը աղբակույտի կվերածի։ Իսկ ահա Թուրքիան չի միջամտի 80 միլիոնանոց Իրանի պատերազմին,– ասել է Կարինե Գևորգյանը: - Մենթալ կերպով իրանցիները պատրաստ են դրան, նրանց հայտնի է «իրանցի ադրբեջանցիներին» ազատագրելու Ադրբեջանի ցանկությունը, և դժվար թե երկրի ղեկավար, էթնիկ ադրբեջանցի Այաթոլլահ Խոմեյնին ցանկանա «ազատագրվել»: Դա նշանակում է, որ չի կարելի բացառել իրանական Հատուկ ռազմական գործողության անցկացումը Ադրբեջանում»։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է անի Ռուսաստանը նման իրավիճակում։ Միգուցե գործի՞ կայսրության պես: Այսինքն, չնայած բոլոր պատժամիջոցներին, Իրանի հետ կնքի ռազմաքաղաքական դաշինք՝ նրան տալով միջուկային հովանոց։

Նաև կնքի պայմանագիր, ըստ որի, դրա մասնակիցները դառնում են Հայաստանի «սահմանների անձեռնմխելիության» և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորներ։ Միաժամանակ պետք է «խաղաղապահ ուժերը» իրենց վերահսկողության տակ առնեն Լաչինի միջանցքը՝ օդից թաղելով բոլոր նրանց, ովքեր այնտեղ են ապօրինի։ Գետնին իրանական զորքերը կպահպանեն ստատուս քվոն, իսկ օդից՝ Ռուսաստանը։ Այդ ժամանակ էլ բոլորը երջանիկ կլինեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy