Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Բորտուղեկցորդուհուց մինչև Քարդաշյանների կայսրության պարագլուխ. Քարդաշյանների մոր և ընտանիքի ուշագրավ պատմությունը

LIFE

Ամերիկյան շուոբիզնեսի հանրահայտ դեմքերից Քարդաշյան քույրերի թեման շարունակում է մնալ տարբեր լրատվամիջոցների ուշադրությա կենտրոնում: Քարդաշյան ընտանիքի կյանքին և գործունեությանը ժամանակ առ ժամանակ անդրադառնում են գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները:

Փորձենք ծաղկաքաղ անել այդ հրապարակումներից և փորձենք ճշտել, թե որն է նրանց հաջողության գրավականը:

Այդ առումով ժամանակին ուշագրավ հոդված է հրապարակել թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

«Ի՞նչ գիտենք Քարդաշյանների մասին: Քրիս Ջեներն ու նրա երեխաները` Քորթնին, Քիմը, Քլոեն, Ռոբերտը, Քենդալն ու Կայլին, Հոլիվուդի այն ընտանիքներից են, ովքեր միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Կարելի է ասել, որ նրանք այնքան էլ չեն փայլում ոչ իրենց դերասանական տաղանդով, ոչ էլ մարմնի գեղեցկությամբ: Սակայն այդ ամենով հանդերձ Քարդաշյանների ընտանիքն անցած տարի ավելի շատ գումար` 65 միլիոն դոլար է վաստակել, քան Ջենիֆեր Լոպեսը, Թոմ Քրուզն ու Սանդրա Բալոքը»,- գրում է «Հյուրրիյեթը»` ավելացնելով. «Իսկ ինչո՞ւ հենց Քարդաշյանները: Ինչո՞ւ է բոլոր ամերիկացիներին հետաքրքրում Քարդաշյան ազգանունը կրողների վեճերը, հարաբերությունները: Եվ ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանը, ում անունը հայտնի դարձավ ընդամենը 4 տարի առաջ սեքս տեսանյութի պատճառով, Google-ում ներկա պահին ամենից շատ որոնվող անունների մեջ զբաղեցնում 4-րդ հորիզոնականը»:

Փորձելով գտնել բոլոր այդ հարցերի պատասխանը` «Հյուրրիյեթը» գրում է, որ Քարդաշյանների հաջողության գրավականը նրանց մոր` Քրիս Ջենների կողմից իրականացվող ճիշտ մենեջմենթն է և հենց Ջեններն էլ հանդիսանում է Քարդաշյանների կայսրության ղեկավարը: «Հյուրրիյեթը» նշում է, որ Քարդաշյանների աշխատած ողջ գումարի ուղիղ 10%-ը մտնում է նրանց մոր` Քրիս Ջեների գրպանը:

Պարբերականը նշում է, որ Քարդաշյան ընտանիքի հաջողության գրավականը հատուկ ռազմավարությունն է, որի միջոցով էլ ընտանիքը կարողանում ե մեծ գումարներ վաստակել: Այդ ռազմավարության մեջ առանձին տեղ է հատկացվում սոցիալական ցանցերին, որոնց միջոցով էլ Քարդաշյաններն ազդեցություն են գործում իրենց երկրպագուների վրա (ընտանիքը Twitter սոցիալական ցանցում ունի ընդհանուր առմամբ 13 միլիոն հետևորդ), ինչպես նաև քույրերի Keeping Up With Kardashians ռեալիթի շոուն` շաբաթական 3,5 միլիոն հեռուստադիտողով:

«Իրանակում Քարդաշյաններին մեծ գումար է բերում նրանց ռեալիթի շոուն: «Այդ շոուն մեզ համար 30 րոպեանոց գովազդ է»,- խոստովանում է Քլոեն: Բացի այդ, իրենց մոր հորդորների շնորհիվ քույրերը բավական ակտիվ են նաև սոցիալական ցանցերում: Միայն Քիմ Քարդաշյանը Twitter սոցիալական ցանցում ունի 6 միլիոն հետևորդ: Ներկա պահին Քիմը Twitter-ի իր էջում որևէ ապրանքանիշի անվանում գրելու համար վերցնում է 25 հազար դոլար: Քարդաշյաններն այնքան ակտիվ են սոցիալական ցանցերում, որ նրանց հետ պայմանագիր կնքող ընկերությունները պայմանագրերում հատուկ կետ են մտցնում սոցիալական ցանցերի մասին»,- գրում է «Հյուրրիյեթը»` նշելով, որ Քարդաշյան քույրերին կարելի է տեսնել ոչ միայն հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում:

Թերթն առանձին անդրադարձել է նաև քույրերից յուրաքանչյուրի ֆինանսական վիճակին և նշել, որ նրանցից ամենաշատը վաստակում է Քիմը:

«Քիմ Քարդաշյանը որևէ միջոցառման ժամանակ երևալու համար պահանջում է 100-250 հազար դոլար: Իսկ եթե միջոցառումը միջազգային է, այդ գումարը կարող է հասնել մինչև 1 միլիոն դոլարի: Քիմի քույրերը` Քլոեն և Քորթնին, վերցնում են ընդամենը 25 հազարական դոլար: Քարդաշյան քույրերը որևէ ամսագրի շապիկը զարդարելու համար ցանկացած աստղից ավելի շատ գումար են պահանջում: Օրինակ, Քիմի լուսանկարը կրող Allure-ը 2010թ. դարձել է ամենաշատ վաճառվող ամսագիրը: Քորթնին 300 հազար դոլար է վաստակել միայն այն բանի համար, որ Life and Style ամսագրին պատմել է իր հղիության մասին»,- գրում է «Հյուրրիյեթը»` նշելով, որ քույրերը բավականին մեծ գումարներ են վաստակել նաև իրենց հարսանիքների շնորհիվ:

«Հյուրրիյեթը» առանձին «Հայի տուն հարս եկավ և սովորեց` ինչպես ջուրը գինի դարձնել» խորագրով անդրադարձել է նաև Քարդաշյանների մորը` Քրիս Ջեներին:

«Քարդաշյանների կայսրության գլուխ կանգնած Քրիսը նախկինում եղել է բորտուղեկցորդուհի: Առաջին անգամ նա ամուսնացել է հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ: Իսկ մինչև իր ամուսնալուծությունը` 1990թ., Քրիսն հասցնում է սովորել գումար վաստակելու գաղտնիքները: 1991թ. Քրիս Ջեներն ամուսնանում է նախկին օիմպիական չեմպիոն Բրյուս Ջեների հետ»,- գրել է «Հյուրրիյեթը»:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future