Երեւանում քաղաքացին սպառնում է ցած նետվել կամրջից. Նա վնասվածքներ ունի
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երեւանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում կանխվել է 51-ամյա Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը:
Վերջինս Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հսկողությամբ հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր (Կ.Մ.-ի մարմնին առկա էին վնասվածքներ):
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



