Մալաթիայում 2-ամյա աղջնակը 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 7-ին ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասվածք, էպիդուրալ հեմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի քանի րոպեով բացակայել է հյուրասենյակից, որի ժամանակ 2-ամյա աղջնակն անզգուշությամբ 2-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է ընկել: Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



