Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը երբեք ՆԱՏՕ-ում չի լինելու. նույնիսկ տեսականորեն դա հնարավոր չէ». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Հայաստան. Նիկոլ Փաշինյանը Եվրոպա է գնում զիգզագներով» վերնագրով հոդվածում գրում է, որ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է հեռանում Հարավային Կովկասից, և, հետևաբար, Հայաստանը չպետք է հույսը դնի միայն նրա վրա իր անվտանգության ճարտարապետությունը կառուցելիս։ «Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ»,- ասել է Փաշինյանը՝ այդ փաստն անվանելով «ռազմավարական սխալ»։ Նա քննադատել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբին՝ ասելով, որ նա «չի կատարում իր խնդիրը»։

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին են արվել, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի ոչ կառավարական կազմակերպության նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը X սոցիալական ցանցում նույնիսկ կոչ է արել Հայաստանին՝ միանալ դաշինքին։ «Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին»,- դիմել է նա Հայաստանի վարչապետին։

svpressa-ն Արտաքին պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսեյ Մարտինովից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կտրուկ շրջադարձը կապված է Հյուսիսատլանտյան դաշինք հրավերի հետ։

Ալեքսեյ Մարտինով.- Իմ կարծիքով, Փաշինյանը վաղուց է շրջադարձ կատարել, դա նույնիսկ այն ժամանակ, երբ ավելի քան տասը տարի առաջ «ճոճում» էր հանրապետությունը և փորձում «հեղափոխություն» անել։ Հետո, սակայն, նա գրեթե երկու տարի անցկացրեց բանտում, իսկ հետո արևմտյան հասարակության ճնշման տակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստացավ։ Ընդ որում, Փաշինյանին ոչ միայն ներում շնորհվեց, այլ նաև թույլ տրվեց մնալ երկրում: Կարծում եմ, որ դա այն պայմանն էր, որ դրել էր Արևմուտքը Սարգսյանի առաջ։ Հետագայում Փաշինյանը խորհրդարանում դարձավ ընդդիմադիր պատգամավոր, այնուհետև մի քանի տարի առաջ ապստամբություն արեց և դարձավ վարչապետ։ Այսպիսով, ես անձամբ պատրանքներ չունեմ նրա հետ կապված, ինչպես, ի դեպ, շատ փորձագետներ, ովքեր խորապես են «թաղված» այդ թեմայի մեջ։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկին, ապա անմիջապես ուզում եմ նշել, որ այն սոցիալական ցանցերում գրել է ինչ-որ աշխատավարձ ստացող տղա։ Հասկանալի է, որ Արևմուտքում ինչ-որ մեկին իսկապես պետք է բորբոքել իրավիճակը Կովկասում՝ Ռուսաստանի սահմաններին։

svpressa.- Այսինքն, Դուք հավատում եք, որ դա ինչ-որ «դատարկ կրակո՞ց» էր։

Ալեքսեյ Մարտինով.- Բնականաբար, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանը երբեք ՆԱՏՕ-ում չի լինելու։ Այն, որ եվրոպական լրատվամիջոցների աջակցությամբ Փաշինյանը բացահայտ «կոպտում» է Ռուսաստանին, փաստ է: Սակայն խոսքն անգամ Փաշինյանի մասին չէ, այլ նրա, որ նման տեսակետը տեղ ունի Հայաստանում։ Ճիշտ է, դա շատ հեռու է մեծամասնության կարծիքը լինելուց, բայց, այնուամենայնիվ, դա Հայաստանի նոր վերնախավի որոշ հատվածի կարծիքն է։ Կարծում եմ, որ Ռուսաստանի շատ գործիչների համար, որոնք անխոհեմաբար սատարում են հայկական այդ նոր կեղծ վերնախավին, դա պետք է մտածելու առիթ լինի։

svpressa.- Եվ, ըստ Ձեզ, ո՞վ է կանգնած այս սադրանքների հետևում։

Ալեքսեյ Մարտինով.- Հայկական վերնախավը վաղուց է կապված ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Ղարաբաղի շուրջ ողջ պատմությունը սկսվեց Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու համար։ Ճիշտ է, խաղաղապահ կոնտինգենտի շնորհիվ հնարավոր եղավ դրանից խուսափել, սակայն բրիտանական MI6 հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրի՝ Ռուսաստանը ոչնչացնելու պլանները չեն փոխվել։ Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ խոսուն հանգամանքի վրա: Ռիչարդ Մուրը բրիտանական հետախուզության ղեկավար դարձավ հենց Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին։ Նրա նշանակման մասին հայտարարվել էր 2020 թվականի օգոստոսին, իսկ արդեն սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղում ապասառեցվեց։ Քանի որ այն ժամանակ հնարավոր չեղավ Ռուսաստանին ներքաշել այդ հակամարտության մեջ, նշանակում է, որ խնդիրը դեռ լուծված չէ։ Ըստ այդմ, պետք է սադրել, սադրել ու նորից սադրել։ Դրանում ոչ մի բարդ բան չկա՝ ի դեմս Փաշինյանի և Ռուսաստանի ողջ շրջագծով այդ ներկայացման մնացած բոլոր «դերակատարների», ընդ որում, նրանցից ոմանք արդեն իշխանության ղեկին են, իսկ ոմանք նոր են պատրաստվում, բայց բոլոր այդ «հերոսները» լավ հայտնի են։ Ի վերջո, նրանք, ըստ էության, փորփրում են ողջ հետխորհրդային տարածքը։

svpressa.- Եթե զուտ տեսականորեն դիտարկենք, արդյո՞ք հնարավոր է Հայաստանի անդամակցելը ՆԱՏՕ-ին։

Ալեքսեյ Մարտինով.- Նույնիսկ տեսականորեն անհնար է։ Երբ վերջերս խոսվում էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին, բոլորը քաջ գիտակցում էին, որ այն երկրները, որոնք տարածքային հակամարտություններ ունեն՝ կա՛մ սառեցված, կա՛մ թեժ փուլում, չեն կարող ընդունվել դաշինք, քանի որ դա հակասում է դաշինքի կանոնադրությանը։ Սակայն, եթե հանուն Ուկրաինայի Արևմուտքը պատրաստ էր որոշակի բացառություններ անել, չնայած, ի վերջո, դա էլ չեղավ, այլ միայն գազար թափահարել երեսին, ապա հանուն Հայաստանի ոչ մի բան էլ չի լինի, և դա՝ Հայաստանի ինչպիսի լոբբիստներ էլ լինեն ԱՄՆ-ում: Այնպես որ, այս ամենը անհեթեթություն է: Իսկ Փաշինյանին ցանկանում եմ հիշեցնել. եթե այն ժամանակ՝ 1990-ականներին, Հայաստանը չհայտնվեր ռուսական միջուկային հովանոցի տակ, ապա այսօր Հայաստան ընդհանրապես չէր լինի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia