Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարծում եմ, որ ֆիզղեկը հենց այդպիսին պետք է լինի». Արմեն Սողոյանը՝ «Դեպի ճամբար» նախագծում իր դերի և պրոդյուսերական աշխատանքի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրեր առաջ Արմենիա Հեռուստաընկերության եթերով հեռուստադիտողի դատին է հանձնվել «Դեպի ճամբար» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը : Այս եթերաշրջանում կա դերասանական անձնակազմի փոփոխություն և 4-րդ եթերաշրջանում ճամբարի ֆիզիկական ղեկավարին մարմնավորում է Արմեն Սողոյանը, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերի,  նկարահանումների և պրոդյուսերական զբաղվածության մասին: 
«Առաջին սերիայից հետո պարզ դարձավ, որ այս ֆիզղեկը լիովին տարբերվում է նախորդ հերոսից, քանի որ նախորդ ֆիզղեկն ուներ հումորային խառնվածք, իսկ այստեղ հերոսը՝ Մասիսը, լուրջ անձնավորություն է, որն ապահովում է ճամբարի կարգապահությունը, ճամբարի անդամներն ու աշխատակազմն այլ կերպ են ընկալում ֆիզիկական ղեկավարին»,- նշեց Արմեն Սողոյանը: 

Հենց առաջին սերիայում կոտրվում են կարծրատիպեր, երբ սպորտսմենը տեղեկացված է հայ գրականությունից:
«Ես կարող եմ նշել, որ արտասահմանյան ֆիլմարտադրության մեջ մեզ շատ ծանոթ դերասանները չունեն դերասանական կրթություն, հաճախ կան դեպքեր, երբ դերասանները սպորտսմեններ են, բայց դա նրանց որևէ կերպ չի խանգարել: Երբ ծանոթանում էի սցենարին, նախագծին հասկանում էի, որ ֆիզիկական ղեկավարը պետք է լինի հենց այդպիսին, որպեսզի կարողանա ապահովել ճամբարի կարգապահությունը»,- ասաց դերասանը:

Խոսելով դերասանական անձնակազմի հետ աշխատանքի մասին դերասանը նշեց, որ ողջ անձնակազմը, որն իր հերթին մեծաթիվ էր գիտեր՝ ինչու է եկել նկարահանման: 

«Գրիգորի հետ աշխատանքը հաճելի է և մենք վաղեմի ընկերներ ենք, որի հետ հաճելի է նաև նկարահանվել: Այս եթերաշրջանում նաև հիմնական խաղը գեղարվեստական ղեկավարի՝ Աննա Մանուչարյանի մարմնավորած հերոսուհու հետ էր, բայց թե՛ երիտասարդ անձնակազմի, թե՛ տարիքակիցներիս հետ աշխատանքը կարծում եմ՝ ստացված է և սպասենք նաև լսարանի արձագանքին»,- պատմեց Արմեն Սողոյանը: 

Մարզիչ և դերասան լինելուց զատ Արմեն Սողոյանը վերջին շրջանում նաև ծավալել է պրոդյուսերական աշխատանք՝ հեռուստադիտողին հանձնելով երկու գեղարվեստական ֆիլմ: 

«Հասցրել ենք հանձնել երկու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ոճային տարբերվում են միմյանից, բայց երկուսի պարագայում էլ ստացել ենք դրական արձագանքներ: «Անքնություն» ֆիլմը պսիխոդրամա է, որի գլխավոր հերոսը, ով ՏՏ ընկերության համահիմնադիր է, տառապում է անքնությամբ։ Նա բաժանվել է կնոջից, հաճախ չի տեսնում երեխային, ինչը հավելյալ սթրեսի աղբյուր է։ Ուշ գիշերով հնչած սխալ զանգն ամբողջովին փոխում է նրա պատկերացումները բարու և չարի, կյանքի և մահվան մասին և բավականին բարդ աշխատանք է: 2-րդ նախագիծը դեռ ցուցադրում է կինոթատրոններում և խոսքը գնում է «Կրկին դպրոց» նախագծի մասին, որտեղ գլխավոր հերոսը՝ Լևոնը երազում է ժամանակը ետ տալու, և սեփական երեխաների վստահությանն ու սիրուն կրկին արժանանալու համար։ Եվ ահա, հրաշքով նա 20 – 25 տարով երիտասարդանում է, և վերադառնում այն դպրող,որտեղ սովորում են իր երեխաները»,- ասաց Արմեն Սողոյանը: 

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46