«5 փաստ՝ սահմանային իրավիճակի ու տեղի ունեցող իրադարձությունների մասին». Դավիթ Թորոսյան
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընկերներ, 5 փաստ՝ սահմանային իրավիճակի և տեղի ունեցող իրադարձությունների մասին․
1․ թշնամին, ըստ էության, լիակատար վերահսկողություն ունի իր ներքին մեդիադաշտի վրա և իր ռեալ գործողություններից առաջ, բացի տեղեկատվական պատրաստությունը և գրոհը հայկական դաշտի վրա, գործնականում փակում է «տեղեկատվական փականը» և երեկ-այսօրվա նման իբրև արտահոսքեր գործնականում թույլ չի տալիս։
2․ «Սահմանին կա՞ն կուտակումներ, թե՝ չէ» բազմաչարչար հարցը, միանշանակ և աներկբա պատասխան չունի, քանի որ թշնամին միշտ քանակով, խտությամբ և զինտեխնիկայով, գաղտնիք չէ, որ գերազանցել և գերազանցում է մեզ։ Փաստ է, որ օրեր առաջ, լրացուցիչ տեխնիկա և մարդուժ էր բերվել Սոթքի ուղղությամբ բախումների ընթացքում, որի մասին տեսանյութը տարածել էր ՊՆ-ն։ Արդյո՞ք դա այն ծավալի և որակի կուտակում է, որ կարող ենք միանշանակ պնդել, թե «պատերազմին 5 է պակաս», կարծում եմ՝ ոչ։ Կարծիքս հիմնված է ինչպես մեդիաում առկա նյութերի վերլուծության վրա, այնպես էլ՝ տեղի հրամանատարական տարբեր օղակների հետ զրույցների արդյունքում արված եզրակացությունների վրա։
3․ Արդյոք այս ամենը նշանակում է, որ սադրանքներ, բախումներ էսկալացիաներ կամ պատերազմը բացառված է․ ակնհայտ է, որ ոչ։ Ոչինչ չի կարող մեզ նման երաշխիք ու վստահություն տալ։
Ավելին՝ այստեղ




















































