Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի վարչապետը հայտարարել է աննախադեպ այնպիսի զիջման մասին, որը նախկինում ոչ մի ղեկավար չէր արել». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru-ն «Լեռնային Ղարաբաղի նախագահի հրաժարականը կարող է օգնել բանակցություններ սկսելուն» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ «ներկա պայմաններում անհրաժեշտ են փոփոխություններ և ճկունություն»։ Այն մասին, թե արդյո՞ք այդ քայլը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտության ու Ղարաբաղյան երկարամյա խնդրի լուծման համար, mk.ru-ն զրուցել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի հետ։

- 2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղը (Արցախը, ինչպես հայերն են անվանում)՝ որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ է նշանակում պարոն Հարությունյանի հրաժարականն այս պայմաններում։

-Իրավիճակը բավական պարզ է:Փաշինյանը, իրոք, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, սակայն վերապահում է արել, որ պատրաստ է դա անել, եթե միջազգային երաշխիքներով ապահովվի Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը։ Իսկ Ադրբեջանի համար դա այնքան էլ ընդունելի չէ: Ադրբեջանը, ոգեշնչված ռազմական հաղթանակով, ցանկանում է արագացնել տարածքային ամբողջականության բացարձակ վերականգնման գործընթացը, որի շրջանակներում Ղարաբաղի հայերը չպետք է ստանան հատուկ արտոնություններ։

-Այսինքն, ինքնավարություն չկա՞։

-Բնականաբար, և դա՝ արդեն 2020 թվականի պատերազմից հետո: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ հատուկ կարգավիճակ չի լինելու, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի շրջաններից մեկը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունը, վարչապետի բերանով, գարնանը հայտարարեց բացարձակապես աննախադեպ այնպիսի զիջման մասին, որը նախկինում ոչ մի ղեկավար չէր արել: Բայց, միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունն օգտագործել և օգտագործում է բոլոր տեսակի կեռմաններ ու ոլորաններ, որոնք այս կամ այն ձևով թույլ են տալիս Ղարաբաղին տալ որևէ հատուկ կարգավիճակ, որպեսզի ամբողջովին չընկնեն հուսալքված հայ հասարակության աչքից: Բնականաբար, Ադրբեջանի ղեկավարությանը դա այնքան էլ չի գոհացնում, քանի որ նրանք մաքսիմալիստական մակարդակի խաղադրույք են կատարում։ Կար ժամանակ, երբ հայերը փորձում էին իրենց պայմանները թելադրել, բայց հիմա այլ ժամանակներ են։

- Ադրբեջանը կարո՞ղ է իրեն թույլ տալ նման խաղ։

- Եթե անգամ չխոսենք 2020 թվականի պատերազմում հաղթանակի մասին, ապա տարբեր պատճառներով հիմա շատերն են հետաքրքրված Ադրբեջանով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը Մոսկվայի համար էլ է կարևոր Արևմուտքի հետ հակամարտության համատեքստում, ուստի Մոսկվան չի ցանկանում շատ անհանգստացնել Բաքվին։ ԵՄ-ի համար Ադրբեջանի հնարավորություններն ու ռեսուրսները մեծապես փոխհատուցում են Ռուսաստանի հետ խզված էներգետիկ պայմանագրերը, իսկ ԱՄՆ-ի համար նա կարևոր դաշնակից է իսլամական աշխարհում։ Ուստի, Բաքվի վրա չափազանց մեծ ճնշում չկա և չի լինելու։ Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ «եռյակը», շուրջ մեկուկես տարի է՝ չի գործում, քանի որ երեկվա համանախագահները հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցն այսօր դիտարկում են որպես մրցակցային դաշտ…

Ինչ վերաբերում է կոնկրետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Հարությունյանին, ապա նախ՝ նա երկրի ներսում ծանր վիճակ ունի: Նա իշխանության էր եկել հին պայմաններում՝ նախկին ստատուս-քվոյի պայմաններում, այն ժամանակ Բաքվի կողմից կոշտ սպառնալիքներ ու շրջափակում չկային: Հիմա այդ ամենը կա, իսկ Հարությունյանի ժողովրդականությունը գնալով նվազում է։ Բացի այդ, ներկայում ի՞նչ հնարավորությունների միջանցք ունի Հարությունյանը։ Նա ամենաընդունելի գործընկերը չէ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն սկսելու համար, ինչը պնդում է Արևմուտքը: Հավանաբար ուժային կառույցներից մարդիկ են պահանջում, ովքեր ի վիճակի են քննարկել կոնկրետ զգայուն հարցեր։

- Այսինքն, կոպիտ ասած, նրա ժամանակն անցել է, այլ մարդիկ են պետք։

-Իսկապես, կա «ճիշտ մարդը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում» հասկացությունը։ Ես գիտեմ, որ որոշ ընդդիմադիր հայ քաղաքական գործիչներ ասում են, որ «ահա, Հարությունյանը գնում է, հիմա հերթը Փաշինյանինն է»։ Բայց ես չէի համարի, որ հիմա դա իրագործելի է, և դա իմ անձնական համակրանքների կամ հակակրանքների խնդիրը չէ, ես հայ քաղաքական գործիչ և քաղաքացի չեմ և կարող եմ իրավիճակին հեռվից նայել։ Հայաստանում բողոքի ներուժն այժմ այնքան էլ մեծ չէ, և դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ հայ հասարակության հիասթափությունը, երկարատև կոնֆլիկտից հոգնածությունը, այս պատմությունը ինչ-որ կերպ շուտափույթ ավարտելու ցանկությունը։ Այստեղ ինչ-որ զուգահեռներ կան Սերբիայի և Կոսովոյի հետ: Իհարկե, սերբերը չեն ուզում կորցնել Կոսովոն, բայց հասկանում են, որ դա հենց այնպես չի լինի... Հայաստանում Ղարաբաղը կորցնելու մտավախություն կա, բայց չկա, տեսականից բացի, այն պաշտպանելու կրիտիկական գործնական ցանկություն։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ուղղակի փաստում եմ:

- Հումանիտար միջանցքների հետ կապված պատմությունը լրջորեն ազդո՞ւմ է բանակցություններ սկսելու վրա։ Վերջերս մարդասիրական բեռներ Լեռնային Ղարաբաղ անցկացնել ցանկացող ֆրանսիացիներին թույլ չեն տվել դա անել, ինչը Բաքվի և Փարիզի միջև «քաղաքավարության» փոխանակման պատճառ է դարձել։

- Ամեն ինչ կարող է ազդել իրավիճակի զարգացման վրա։ Հիմա շատերը և՛ մեր մոտ, և՛ Հայաստանում, և՛ Արևմուտքում Ռուսաստանին են քննադատում անբավարար արդյունավետության համար։ Դե, իսկ ո՞վ է պատրաստ ավելին անել։ Եթե ֆրանսիացիներն այնտեղ մտցնեն իրենց կոնտինգենտը, դա կլուծի՞ անվտանգության բոլոր խնդիրները։ Պրակտիկան ճշմարտության չափանիշն է: Ինչ վերաբերում է միջանցքներին... Ադրբեջանցիներն ասում են՝ ահա Աղդամ-Ստեփանակերտ միջանցքը, եկեք, անցեք այնտեղով։ Բայց ի՞նչն է այստեղ իմաստը: Մարդկանց և ապրանքների տեղաշարժն այդ միջանցքով նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինտեգրման խորացում Բաքվի հետ, այսքանը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy