Երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիր. ներկայացնում է Դավիթ Խաժակյանը
VIDEOԵրևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), ներկայացնում է երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համապարփակ ծրագիր։ Նրա առաջարկով վերաբնակեցումը պետք է իրականացվի համայնք-մասնավոր համագործակցությամբ, որտեղ կառուցապատողը պետք է փոխհատուցի սեփականատերերին ֆինանսապես կամ գույքի տեսքով։ Քաղաքապետարանը պետք է լինի երրորդ՝ երաշխավոր կողմը փոխհատուցման ստացման գործընթացում։
Ըստ Խաժակյանի երրորդ կարգի վթարային շենքերը, որոնք ամրացման ենթակա չեն, վաղ թե ուշ դառնալու են չորրորդ կարգի։ Նա առաջարկում է մեկնարկել վերաբնակեցման ծրագիրը համակարգված կերպով, քանի դեռ վերջիններս չեն խորացրել իրենց վթարայնության աստիճանը։
Մանրամասները տեսանյութում՝
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



