Մեր անելիքը պետք է լինի դեպի Արցախ տանող դուռը մեկընդմիշտ բացելը․ Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության օրվա առթիվ
SOCIETYԳ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
«Շնորհավոր Արցախի Հանրապետության օրը:
Հայրենիքը 265 օր շրջափակման մեջ է: Ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել է Արցախը, շատ ավելի լուրջ է, քան 30 տարի առաջ:
Ժամանակն է՝ պատմական իրողությունները վերագնահատելու և հանուն Արցախի լրջագույն որոշումներ կայացնելու: Մեր անելիքը պետք է լինի համախմբվելը ու դեպի Արցախ տանող դուռը մեկընդմիշտ բացելը, քանի որ պաշարման պայմաններում, երբ ծանր դրության մեջ հայտնված արցախցուն հակադրվում է միջազգային հանրության լռությունը, այլ ելք չի մնում:
Այսօր, առավել քան երբևէ, կանգնած ենք պետականության պահպանման խնդրի առաջ, հետևաբար յուրաքանչյուրս պետք է գիտակցի իր բաժին պատասխանատվությունը ու գործուն քայլեր ձեռնարկի»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



